«Արտաշատի» ջրօգտագործողների ընկերությունում այսօր՝ հունվարի 16-ին, լարված իրավիճակ էր։Տարաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնակարգող խորհուրդը որոշել է լուծարել «Արտաշատի» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհուրդը, որից հետո կարող է աշխատանքից ազատել Արտաշատի ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենին։ Հիշեցնենք, որ երեկ նման իրավիճակ էր «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությունում։ Գործադիր տնօրեն Ֆրունզ Մարգարյանը նշեց, որ իր դեպքում ազատման հրաման դեռ չի ստացել․ «ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացրել և չարաշահումներ հայտնաբերել, բայց դեռ Քննչականի վարույթում է, բոլոր ՋՕ-երում էլ ստուգումներ են եղել, միայն Էջմիածինն ու Արտաշատն են որոշել լուծարել։ Գուցե դատարանը որոշի, որ ոչ մի բան էլ չկա։ Ստուգումները եղել են 2014-2018 թվականների համար, ես աշխատել եմ 2018-ի նոյեմբերի 29-ից»։ Նա ասաց, որ սպասում է հրամանին, որից հետո կհասկանա անելիքները։ Վարչական խորհրդի անդամներն էլ նշեցին, որ գոհ են տնօրենի աշխատանքից, քանի որ «Ֆրունզ Մարգարյանը միայն աշխատանքային սենյակում չի իրականացրել իր գործունեությունը, ժողովրդի հետ դաշտերում է եղել»։ Ներկաներից մի քանիսն էլ պնդեցին՝ պետք է փոփոխություններ կատարվեն Արտաշատի ջրօգտագործողների ընկերությունում և նոր ընտրություններ լինեն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածին ՋՕ վարչական խորհրդի լուծարումից հետո ազատվել էր նաև տնօրեն Սամվել Համբարձումյանը, որը պնդեց, որ իր ազատումը քաղաքական է, քանի որ իր փոխարեն իշխանություններն իրենց թեկնածուին են ուզում տեսնել։
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03