«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։ «Երկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ և պետք չի թաքցնել` մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, և այդ գործառույթը գտնվում է Հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձանց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո և մենք, ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը․․․ Այսօր ՀՀ-ում կան նույնիսկ կոռուպցիոներների հեռուստատեսություններ, առնվազն 2 հեռուստաալիք ՀՀ-ում, կարելի է լոգոյի տեղը գրել «կոռուպցիա» կամ «կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը Հայաստանում․․․ Կառավարության ղեկավարը հավելել է, որ «Իրական լոգոները պետք է դրվեն իրական հեռուստաանկերությունների վրա․․․ Հեռուստաընկերություն կա Հայաստանում, որ մեկ-մեկ ալիքները փոխում եմ, արդեն վիճակագրություն ունեմ, խաղադրույք եմ անում, ասում եմ՝ պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ ընդեղից շատ ոգևորված հարցազրույց ա տալիս և բացատրում ա մեր հանրությանը, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի կառավարության ղեկավարը չպիտակավորի հեռուստաընկերություններին: Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է։ «Մեդիա պաշտպան»-ը պահանջում է ելույթներում լինել կոռեկտ։ Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են` տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Վարչապետի դիտարկումները կարող են անդրադառնալ օրենքի նախագծի հետագա ընթացքի վրա: Հուսով ենք` նախագիծը չի հարմարեցվի իշխանության պահանջներին և միտված կլինի երկարաժամկետ ապագային:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01