Առողջապահության նախարարության որոշումից հետո, ըստ որի՝ մարզերում պետք է փակվեն 150-ից պակաս ծնունդներ ունեցող ծննդատները, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բժշկական կենտրոն տնօրեն Արմեն Հակոբյանը հանդիպել է մարզպետի հետ և Առողջապահության նախարարություն դիմում է ուղարկել՝ նշելով, որ իրենց ծննդատանը ծնունդների թիվը քիչ է։ Դիմումում նաև խնդրել են ժամանակ տրամադրել իրենց, որպեսզի հասկանան իրենց անելիքները։
«Նախարարին խնդրել ենք, որ ժամանակ տան, որովհետև հիվանդանոց ենք սարքում։ Չգիտենք, անորոշ վիճակ է․ սպասում ենք, թե մարզպետն ու նախարարն ինչ կորոշեն։ Բայց այս պահին մեր ծննդատունը փակ չէ, սպասվող ծնունդ կա, որին մեզ մոտ ենք ընդունելու»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրենը։
Արմեն Հակոբյանը նշեց, որ Ծաղկահովիտի ծննդատունը 22 համայնք է սպասարկում՝ 11 հայկական և 11 եզդիական։ Նա նշեց, որ ծննդատունը երկու տարի առաջ է նորոգվել, միակ խնդիրը կեսարիան հատում իրականացնող բժշկի բացակայությունն է։ Նրա խոսքով՝ ծնունդների թվի աճ կա. եթե նախորդ տարիներին ունենում էին 30 ծնունդ, հիմա դրանց թիվն արդեն 60–ի է հասել։
Տնօրենը հույս հայտնեց, որ Առողջապահության նախարարության որոշումը դրական կլինի․ «Դուրս գալու, ճանապարհ փակելու փոխարեն որոշեցինք խնդրանքով դիմել։ Բնակիչներն էլ չեն ուզում ծննդատունը փակվի, ընտանիքներ կան, որոնք ի վիճակի չեն Արթիկ կամ Ապարան հասնելու»,- ասաց Արմեն Հակոբյանը և հավելեց, որ դիմումի պատասխանի ժամկետ չեն ասել։
Հիշեցնենք, որ օրերս Մարալիկ քաղաքի ծննդատունը փակելու հարցով բողոքի ակցիաներ էին սկսվել, ակցիաներ էին ընթանում նաև Եղվարդի ծննդատան մոտ, սակայն մարզպետի միջնորդությամբ որոշվեց, որ Եղվարդի ծննդատունը դեռ չի փակվի։
Tert.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել փակել ոչ միայն Մարալիկի ծննդատունը, այլև Արագածոտնի մարզի Արագած, Արտենի, Ծաղկահովիտ համայնքների և Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ծննդատները:
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03