Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը դեռ պատրաստ չեն ուղիղ բանակցությունների։ Ըստ interfax-ի այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը Սերգեյ Լավրովը: «Այժմ գլխավորն այն է, որ Բեռլինի խորհրդաժողովից հետո, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պլանավորված է, լիբիական կողմերը չկրկնեն իրենց անցյալի սխալները և չսկսեն լրացուցիչ պայմաններ առաջադրել՝ միմյանց մեղադրելով: Նրանց միջև հարաբերությունները դեռևս շատ լարված են, նրանք նույնիսկ չեն ցանկանում գտնվել նույն սենյակում, էլ չասած խոսելու կամ իրար հետ հանդիպելու մասին», - ասել է Լավրովը՝ այսօր մամուլի ասուլիսում: Լավրովը նշել է, որ Լիբիայում հրադադարի պայմանագիրը մինչ այժմ պահպանվել է, և Ռուսաստանը հույս ունի, որ այն անսժամկետ կլինի: Ըստ Լավրովի, Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, Հաֆթարի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ինքը հավատարիմ է հրադադարի մասին համաձայնագրին, «ինչն արդեն դրական է»: Նշենք, որ 2011թ.-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան գործնականում դադարեց գործել որպես մեկ պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված պառլամենտը գործում է արևելքում, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորվել է Ազգային համաձայնության կառավարություն՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արևելյան մասում իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում են Հաֆթարի ազգային բանակի հետ:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44