2020 թվականի հունվարի 16-ին ՀՀ վարչապետը որոշ հեռուստաընկերությունները որակեց իբրև «կոռուպցիոներին» պատկանող հեռուստաընկերություններ: Նրա համոզմամբ՝ հեռուստաեթերի ժամանակ այդ հեռուստաալիքները պետք է օգտագործեն «կոռուպցիա» լոգոն: Հատկանշական է, որ Կառավարությունը քննարկել է նաև բիզնեսի, այդ թվում՝ մեդիա բիզնեսի թափանցիկության և հարկային պարտավորությունների մասին թեմաները («վերջնական շահառուի սեփականության» պահանջին լույսի ներքո): Ավելին, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ մեդիա ոլորտում առկա է գերիշխող դիրքի չարաշահում:
Ակնհայտ է, որ բազմաթիվ պետական մարմիններ համախմբվել են՝ փորձելով լռեցնել լրատվամիջոցների քննադատական ձայնը, ինչը վտանգում է լրատվամիջոցների անկախությունը: Ակնհայտ է, որ Կառավարությունը չունի հստակ մշակված ապացուցահեն քաղաքականություն, որը հնարավորություն կտա գնահատելու ոլորտի բոլոր ռիսկերն ու իրականացնել համապատասխան բարեփոխումներ:
Բացի մեդիա ոլորտի անկախությանը առկա սպառնալիքից, առկա է նաև վտանգ, որ Կառավարությունը կձեռնարկի այնպիսի միջոցառումներ, որոնք ըստ էության կհանգեցնեն էքսպրոպրիացիայի (բռնագրավման), որն իրենից ներկայացնում է սեփականության իրավունքի կոպիտ խախտում: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ Էքսպորպրիացիան պետության կողմից մասնավոր սեփականոթյան ունեզրկումն է, որը կարող է լինել իրավաչափ և ոչ իրավաչափ:
Իրավաչափ էքսպրոպրիացիան առնվազն պետք է հետապնդի հանրային շահ, լինի ոչ խտրական և զուգորդվի արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցմամբ: ՀՀ օրենսդրությունը որդեգրել է նման սկզբունք, որն իր մեջ նաև ներառում է պատշաճ ընթացակարգով գործողություննեի իրականացման պահանջը: Այուամենայնիվ, եթե Կառավաորթւյան գործողությունները լինեն ոչ իրավաչափ, ապա Կառավարության դեմ դատական և արբիտրաժային հայցերի քանակը պակաս չի լինի, որոնք իրենց մեջ կներառեն նաև տարբեր չափերի փոխհատուցումների պահանջներ:
Միևնույն ժամանակ, նշենք, որ իշխանությունները մեդիա ոլորտում արդեն ձեռնարկել են միջոցառումներ, որոնք անուղղակի էքսպորպրիացիան են իրենցից ներկայացնում, մասնավորապես՝ TV 5-ի սեփականատեր Արմեն Թավադյանի ձեռբակալումը:
Հարկ է նշել, որ միջազգային արբիտրաժում Կառավարության դեմ կան էքսպրոպրիացիայի հիմքով գործեր, որոնք բացասաբար ազդեցություն ունեն երկրի ներդրումային միջավայրի վրա: Կառավարությանը չի հաջողվել իրականացնել պաշտպանության նվազագույն ստանդարտների ապահովում, ինչպես օրինակ՝ Լիդիանի և Սանիթեքի գործերով:
Հատկանշական է, որ եթե Կառավարությունը որոշի կասեցնել կամ դադարեցնել հեռուստաընկերությունների լիցենզիաները, այն կարող է դիտարկվել իբրև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում: Այնուամենայնիվ, ցանկացած միջամտություն պետք է լինի իրավաչափ, հետապնդի իրավաչափ նպատակ, զերծ լինի կամայականություններից և ամենակարևորը հիմնվի օրենքի գերակայության սկզբունքի վրա: Եթե խախտումներ հայտնաբերվեն, ՀՀ-ն ստիպված է լինելու համարժեք փոխհատուցում տալու: Ավելին, հեռուստաընկերությունները Ստրասբուրգի դատարանում կարող են վկայակոչել Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համակցությամբ 14-րդ հոդվածի խախտում ևս, այն պատճառաբանությամբ, որ տեղի է ունեցել իրենց սեփականության իրավունքի միջամտություն, որը զուգորդվել է խտրական մոտեցմամբ և քաղաքական դրդապատճառներով՝ կոնվենցայի 18-րդ հոդվածի խախտման լույսի ներքո:
Այսպիսով՝ Կառավարության առաքելությունը պետք է լինի ապահովել ՀՀ-ում մեդիա ոլորտի անկախության կայունությունը և ապահովել, որ իր գործողություններ չվտանգեն ընկերությունների սեփականության իրավունքը:
Գրիգորյան Սարգիս
GPartners իրավաբանական ընկերություն
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44