Ամբողջ ընթացքում որպես Շիրակի մարզպետ աշխատել եմ ինձ պահել կոռեկտ հեռավորության վրա միջամտություններից: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, բրիֆինգի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը`անդրադառնալով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի հետ կապված խնդրին: «Գործընթացը, որը տեղի ունեցավ, որի հետ կապված ամբողջ ընթացքում որպես Շիրակի մարզպետ աշխատել եմ ինձ պահել կոռեկտ հեռավորության վրա միջամտություններից: Էդ գործընթացը ես չեմ հորինել, այդ գործընթացը հստակ ֆիքսված է, եւ հստակ կանոնակարգում է` ինչպես է սատեղծվում հանձանժողովը, ովքեր են հանձնաժողովի անդամները, ինչ հարցաշարով է այդ ամեն ինչը տեղի ունենում: Մրցույթի հետ կապված ես ունեմ իմ մտահոգությունը, քանի որ մրցույթի ընթացքում նաեւ ելնելով էդ լարվածությունից, որը ստեղծվել էր եւ որը համարում եմ անհարկի պայմանավորված թե նախարարի հայտարարությամբ, որը նաեւ ինչ-որ առումով միջամտություն էր մրցությի աշխատանքին եւ նաեւ պայմանավորված նաեւ լրատվամիջոցներով մենք նաեւ այնտեղ ունեցել ենք վրիպակ: Այսինքն` թեկնածուներից մեկի կողմից տրված պատասխանը ընդունվել է ճիշտ, երբ որ ինքը իր բովանդակությամբ չի համապատասխանել ճիշտ պատասխանին»,-ասաց նա: Խոսելով իր կողմից թեկնածուի ընտրությանը` մարզպետն ասաց, որ ինքը խնդիրներ տեսել է հիվանդանոցում, նաեւ այդ մասին խոսել է առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ: «Մենք ունենք տեսականորեն իրավիճակ, երբ հաղթել են երկու թեկնածուներ, որոնցից երկուսն էլ իրենց մասնագիտական որակներով, իրենց հմտություններով, իրենց փորձառություններով էս պարագայում որեւէ տեսակի զիջում չունեն: Այո, այս հարցում մարզպետն ունի անձնական շահ պայմանավորված թե իմ երեխաների, թե մարզի երեխաների որակյալ ծառայություն ստանալու հետ եւ էն պարագաներում, որտեղ մենք հնարավորություն ունենք որակը բարձրացնել, մենք էդտեղ բարձրացնում ենք: Ավստրիական հիվանդանոցը իր հնարավորություններով, իր անձնակազմով շատ լավ զարգանալու դինամիկա ունեցող կառույց է եւ կարծում եմ` Սերոբյանը այն մարդն է, ով եւ մասնագիտական որակներով եւ մարդկային որակներով կարող է ղեկավարեկ հիվանդանոցը»,-ասաց նա` նշելով, որ ինքը խնդիրը քննարկել է նաեւ առոջղջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը: Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։ Այսօր Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։ Հիշեցնենք, որ նախօրեին Աջողռապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին՝ կթողներ Աշոտ Կուրղինյանին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01