Հայաստանի տարածքում ճանապարհային տուգանքների 9 բալանոց համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացողների վրա: Այս մասին նշել է Արցախւ ՃՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, հաղորդում է Արցախի հանրայինհեռուստատեսությունը:
«Դա չի նշանակում, որ կարգազանցները չեն տուգանվի: Այս պահի դրությամբ Արցախի քաղաքացիների նկատմամբ այդ միավորները չեն կիրառվելու: Կան որոշակի խնդիրներ համակարգչային ծրագրի եւ օրենսդրության հետ կապված, որի շուրջ իրենք աշխատում են եւ շատ հնարավոր է, որ մոտակա օրերից դա կիրառվի նաեւ Արցախի քաղաքացիների նկատմամբ»,-ասել է նա:
ՃՈ պետի տեղակալը հիշեցրեց, որ մինչեւ 10 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում միավոր դուրս չի գալիս, սակայն ամեն մի կմ-ի համար սահմանված է հազար դրամ տուգանք. «10-30 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք եւ հանվում է 2 միավոր: 30-50 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 25 հազար դրամ տուգանք եւ հանվում է 3 միավոր, իսկ 50-80 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 29 հազար դրամ տուգանք եւ հանվում է 3 միավոր: 80կմ/ժամը-ի դեպքում՝ վարորդը զրկվում է վարորդական իրավունքից»:
Արմեն Հարությունյանը չի բացառել, որ սեպտեմբերից նաեւ Արցախում կներդրվի բալային համակարգը:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44