Եթե Հրայր Թովմասյանն ինչ-որ հանցանք է կատարել, խնդիր չկա, թող հանցանքը ներկայացնեն, մարդու պատժեն օրենքի սահմաններում, բայց ոչ թե քմահաճույքով կամ ցանկությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ես ամեն ինչ էլ տեսնում եմ (Հրայր թովմասյանի նկատմամբ կատարվող գործողությունները – Tert.am): Ցանկացած քաղաքացի պատասխանատու Է իր արարքով, գործունեությամբ, իր կատարած հանցանքի չափով»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծմանը և ընդհանրապես Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն, ԲՀԿ ղեկավարը նշեց. «Կներկայացնեն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, կծանոթանանք, մեր առաջարկները կանենք, մեր դիրքորոշումը կհայտնենք: 2015 թ.-ին երբ առաջարկվում էր կիսանախագահականից անցում կատարել խորհրդարանականի, ես ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան պետք է չլինի: Միայն դեմ ես էի, ոչ մի քաղաքական ուժ չպաշտպանեց»:
Tert.am-ի հարցին, թե Ծառուկյանին փոխկապակցված 5 ընկերություններում այս պահին Հարկային ստուգումներ են կատարվում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ոչ թե 5, այլ 25-30 ընկերություններ են ստուգումների մեջ առաջին օրվանից: Նախկինում էլ ստուգել են, հիմա էլ թող ստուգեն»:
ԱԱԾ նախկին տնօրեն Գոերգի Կուտոյանի հոգեհանգստին չգնալու մասին հարցին խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարը հարցով պատասխանեց ՝ «Ես պարտավո՞ր էի գնալ», ապա նշեց. «Այնտեղ գնացել է ԲՀԿ-ից միայն Տիգրան Ուլիխանյանը, քանի որ նրա բարեկամն էր»:
Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում բողոքի ակցիաների առիթ դարձած կառավարության որոշումներին: Մասնավորապես, նա բացասական է գնահատում ծննդատների փակումը. «Եթե 30-35 գյուղի է սպասարկում հիվանդանոցը, դա ճիշտ չէ: Ընդհակառակը, այդ ամենը պետք է պահվի, զարգացվի: Այնպես որ, դա անելու բան չէ, որ անում են»:
Նրա կարծիքով՝ անասունների մորթը պարտադիր սպանդանոցներում կատարելու որոշումից բացի կառավարությունը պետք է սուբսիդավորի անասնապահներին:
«Քանի որ ասում են՝ տնտեսական հեղափոխություն պետք է անենք, այսօր սպանդանոցներով նորից նույն այդ ծանրությունը թողնում են ժողովրդի վրա՝ ֆերմերների, գյուղացու վրա: Եթե անասնապահությամբ զբաղվողը պետք է բարձի, տանի, սպանդանոցում գումար վճարի, նշանակում է, որ եթե կենդանին հանձնելուց պետք է ստանա 250 հազար դրամ, ուրեմն մոտ 50-60 հազար դրամ քիչ է ստանալու»,- ասաց նա:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44