Հայաստանի տարածքում ճանապարհային տուգանքների 9 բալանոց համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացողների վրա: Այս մասին նշել է Արցախւ ՃՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, հաղորդում է Արցախի հանրայինհեռուստատեսությունը: «Դա չի նշանակում, որ կարգազանցները չեն տուգանվի: Այս պահի դրությամբ Արցախի քաղաքացիների նկատմամբ այդ միավորները չեն կիրառվելու: Կան որոշակի խնդիրներ համակարգչային ծրագրի եւ օրենսդրության հետ կապված, որի շուրջ իրենք աշխատում են եւ շատ հնարավոր է, որ մոտակա օրերից դա կիրառվի նաեւ Արցախի քաղաքացիների նկատմամբ»,-ասել է նա: ՃՈ պետի տեղակալը հիշեցրեց, որ մինչեւ 10 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում միավոր դուրս չի գալիս, սակայն ամեն մի կմ-ի համար սահմանված է հազար դրամ տուգանք. «10-30 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք եւ հանվում է 2 միավոր: 30-50 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 25 հազար դրամ տուգանք եւ հանվում է 3 միավոր, իսկ 50-80 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 29 հազար դրամ տուգանք եւ հանվում է 3 միավոր: 80կմ/ժամը-ի դեպքում՝ վարորդը զրկվում է վարորդական իրավունքից»: Արմեն Հարությունյանը չի բացառել, որ սեպտեմբերից նաեւ Արցախում կներդրվի բալային համակարգը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01