Խորհրդարանը քննարկեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ԼՀԿ ներկայացրած նախագիծը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Օրինագծով առաջարկվում է, որ համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի տրամադրումը, ինչպես նաև այդ իրավունքի դադարումը ենթակա են գրանցման լիազորված պետական մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչել միայն դրանից ծագող իրավունքը սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո: Գրանցման պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առ ոչինչ:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում, ՀՀ կառավարությունը սահմանում է համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի տրամադրման, ինչպես նաև համալիր թույլտվության պայմանագրի լուծման պետական գրանցման կարգը:
Նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հարցրեց, թե ինչու մինչև հիմա Հայաստանում McDonald’s չկա: «Միշտ հետաքրքրել է, թե ինչու մինչև հիմա Հայաստանում McDonald’s չկա։ Ինչո՞ւ չունենք մինչև հիմա, որովհետև խոշոր քաղաքներում McDonald’s-ը տուրիստական տարբեր ռեժիմներում աշխարհի համապատասխան ատրիբուտներից մեկն է։ McDonald’s-ը տուրիստական հոսքերի ապահովման կարևոր ատրիբուտներից է»,-ասաց պատգամավորը:
Նա նաև հետաքրքրվեց, իսկ եթե մեկը ապրանքային նշան է գրանցել նույն McDonald’s անունով, ի՞նչ ենք անելու:
Մելքումյանի հարցին արձագանքեց հարակից զեկուցող արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: «Օրենսդրությամբ կա նաև հանրահայտ ապրանքանշան տերմինը, որը պաշտպանում է Ձեր ասած հանրահայտ ապրանքանիշները և միջազգային պայմանագիր էլ ունենք, որին մենք անդամակցված ենք: Այսինքն՝ այդ հարցերը լուծված են, նաև Քրեական օրենսգրքով համապատասխան հոդվածներ կան»,- ասաց փոխնախարարը:
tert.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01