Գազի գինը սահմանին չի թանկանա ամբողջ 2020 թ. համար, դա այլևս պայմանավորված հարց է: Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլ նաև հայտ չի ներկայացվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այնուամենայնիվ հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն: Ըստ այդմ, այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ չեմ տեսնում: Ապրիլի 1-ից հետո չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի: Մեր բնակարաններում գազի գնի փոփոխման հարցի համար պետք է սպասենք մինչև ապրիլի 1-ը: Այդ ժամանակ ավելի հստակ կլինեն մեր պատկերացումները»,- նշեց փոխվարչապետը:
Հարցին, թե պետությունը պլանավորո՞ւմ է փոխհատուցել բնակչությանը, եթե գազի գինը թանկանա, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Երբ որ հայտ ներկայացվի, կլինի հիմնավորվածություն, բնականաբար, կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի, և չեմ կարծում պրոբլեմների առաջ կանգնենք»:
Նրա խոսքով՝ փոխհատուցման հնարավորություն կառավարությունն ունի: Փոխվարչապետը վստահեցնում է, որ որևէ էքստրեմալ, դրամատիկ խնդիր չկա գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցում: Մհեր Գրիգորյանը նշում է, որ գազի սակագնի վրա ազդող երեք հիմնական բաղադրիչ կա՝ գազի գինը սահմանին, ընթացիկ ծախսերը և ներդրումային ծրագիրը: «Կա պնդում, դատողություն, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան և արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Այո, ներդրումային ծրագրերի հետ կապված ցանկություններ կան, որ իրականացվեն որոշակի ներդրումներ, որովհետև դա անվտանգության, արդյունավետության խնդիր է: Հնարավոր է, որ ներդրումների հետ կապված, այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա: Այդ խնդիրը բաց, թափանցիկ կքննարկվի, եթե նման հարց առաջանա»,- ասաց փոխվարչապետը:
tert.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01