Աշխատանքային իրավունքների պաշտպանության բացահայտված բազում խնդիրները շարունակում են չլուծված մնալ՝ օրվա իշխանությունների բարի ցանկությունից անկախ: Այս մասին վերլուծություն է հրապարակել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը: Վերլուծությունը ներկայացնում ենք ստորև.
Իշխանափոխությունից հետո շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այս նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների լիարժեք կատարումը: Մշակման փուլում նախագիծը մանրակրկիթ քննարկվել էր նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, հաշվի էին առնված նաև այդ մասնագետների ներկայացրած առաջարկությունները:
Շրջանառությունից այս նախագիծը հանելու հիմքում դարձյալ պոպուլիզմն էր. «Նոր իշխանությունն ավելի լավ գիտի աշխատողների խնդիրները և կմշակի նոր նախագիծ՝ այդ խնդիրներն ամբողջական լուծելուն ուղղված»:
Անցած երկու տարիներն էլ ավելի հիմնավորեցին այս «հիմնավորման» պոպուլիստական լինելը:
Նախ՝ այդպես էլ չկա խոստացված և սպասված նոր նախագիծը: Դրա անհրաժեշտության մասին իշխանությունները խոսում են՝ մեր պարբերաբար հիշեցումներից հետո: Իսկ աշխատանքային իրավունքների պաշտպանության բացահայտված բազում խնդիրները շարունակում են չլուծված մնալ՝ օրվա իշխանությունների բարի ցանկությունից անկախ: Ավելին, տարբեր առիթներով արդեն համոզվել ենք՝ այս ոլորտում քաղաքականության պատասխանատու իշխանավորներից շատերը բավարար չափով ծանոթ չեն իրենց կողմից շրջանառությունից հանված նախագծին և գործող կարգավորումների բնույթին, առավել ևս՝ ոլորտում առկա խնդիրներին:
Այս ընթացքում շրջանառությունից հանված նախագծից մեկ-երկու մանր կտորներ են ընդունվել՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների առաջարկությամբ: Իհարկե լավ է, որ իրավակիրառական պրակտիկայում հրատապ անհրաժեշտություն ունեցող և արդեն երկու տարի շրջանառությունից հանված օրենսդրական կարգավորումների գոնե մի փոքր մասը բերվում է օրակարգ:
Սակայն այս լավատեսությունը տեղին է միայն առաջին հայացքից, քանի որ նշված օրենսդրական փոփոխությունների հիմնական մասը, կարգավորման որևէ խնդիր չլուծելով, առաջացրել է նոր խնդիրներ: Այս դրվագային փոփոխությունների վերաբերյալ ժամանակին ներկայացրել ենք մեր մասնագիտական գնահատականները: Օրինակ՝ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կարգավորումներին վերաբերող, վերջերս կատարված խնդրահարույց փոփոխությունները և այլն: Բնականաբար, այս պարագայում էլ օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:
Կարելի է կարծել՝ աշխատանքի ոլորտի քաղաքականության պատասխանատու իշխանավորները անցած երկու տարիներին կա՛մ այդպես էլ լուրջ չեն վերաբերել աշխատանքային հարաբերությունների կարգավորման առկա խնդիրներին, կա՛մ էլ շարունակաբար մտածում են՝ ինչ ձևով հիմնավորեն և հետ բերեն շրջանառությունից իրենց կողմից հանված ամբողջական նախագիծը:
Ի դեպ, աշխատանքային օրենսդրության համակարգային բարեփոխումներին նվիրված առաջարկների ամբողջական փաթեթ ևս ներկայացրել ենք հանրային քննարկման 2019 թվականի հուլիսին (էլեկտրոնային տարբերակը հասու է՝ https://www.arfd.am/library/12652/ հղումով):
Այս ընթացքում պարբերաբար բարձրաձայնել ու հետագայում ևս շարունակելու ենք բարձրաձայնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող, առարկայական մի շարք հիմնախնդիրներ, որոնք այդպես էլ մնում են չլուծված:
Ի դեպ, այս հիմնախնդիրների գործնական դրսևորումներով պայմանավորված՝ աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ բազմաթիվ դեպքեր արձանագրում ենք նաև Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ, 2017 թվականի դեկտեմբերից գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի գործունեության արդյունքում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01