Եվրոպական հանձնաժողովը հաստատել է հումանիտար ճգնաժամերից տառապող երկրների օգնության բյուջեն` 900 միլիոն եվրո: Միջոցները նախատեսված են 2020 թվականին ավելի քան 80 երկրի օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Չնայած հակամարտությունը մնում է սովի և տեղահանման գլխավոր պատճառը, դրա ազդեցությունը զգալիորեն վատթարացել է կլիմայական փոփոխությունների պատճառով: Եվրոպան պատասխանատու է օգնության կարիք ունեցողներին աջակցելու համար: Մեր օգնությունը կախված է ամբողջական հումանիտար հասանելիությունից, որպեսզի կազմակերպությունները, որոնք օգնություն են ցուցաբերում, կարողանան կատարել իրենց կարևոր աշխատանքը»,-հայտարարել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերի հանձնակատար Յանես Լենարչիչը: Եվրամիության միջոցներից 400 միլիոն եվրո կտրամադրվի Աֆրիկային, մասնավորապես` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հակամարտությունից տուժածներին, Սահելում պարենային ճգնաժամից տառապողներին և Սուդանում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Չադում բռնություններից փախուստի դիմածներին: Մերձավոր Արևելքում Եվրամիության միջոցներից 345 միլիոն եվրո կտրամադրվի Սիրիայում հումանիտար ճգնաժամի լուծման, հարևան երկրներում փախստականների կարգավիճակի բարելավման և Յեմենում խիստ ծայրահեղ իրավիճակի մեղմման համար: Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների խոցելի խավերին օգնելու համար կտրամադրվի 111 միլիոն եվրո: Մասնավորապես` օգնություն կցուցաբերվի Վենեսուելայում ճգնաժամից տուժածներին և հարևան երկրներում փախստականներին: ԵՄ-ն կշարունակի նաև օգնություն ցուցաբերել այնպիսի ասիական երկրների, ինչպիսիք են Աֆղանստանը, Մյանման և Բանգլադեշը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01