ՀՀ Առողջապահության նախարարությունը վաղը՝ հունվարի 22-ին, կանցկացնի ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ, հաղորդում է Armtimes.com-ը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը նշել է, որ մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել 7 թեկնածու: Նախարարությունից, սակայն, հրաժարվեցին հայտնել թեկնածուների անունները:
Մեր տեղեկություններով, թեկնածուներից մեկը նշված փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիայի տնօրեն, դեղագետ Աղավնի Գինոսյանը, մյուս թեկնածուն դեղագետ Վիլեն Գաբրիելյանն է, որը սոցիալական ցանցերում հայտնի է «Նավակ ճոճողը» անունով:
Ինչպես տեղեկացրին ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հավակնորդները նախ կմասնակցեն գրավոր թեստի փուլին: Առաջադրանքները կատարելուց հետո՝ կանցնեն հարցազրույցի փուլը: 2-րդ փուլը հաղթահարած անձինք բանավոր կներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը:
ՀՀ առողջապահության նախարարությունը Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել էր 2019 թվականի նոյեմբերի 8-ից: Նախկին տնօրեն Լեւոն Մելիքյանն այդ պաշտոնում մեկ տարի էլ չէր աշխատել: Նախարարի հրամանով նա նշանակվել էր 2019 թվականի մայիսի 6-ին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01