Այսօր շուրջ մեկ ժամ փակ է եղել Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը, բացվել է մոտ 1,5 ժամ առաջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը: «Ակցիային շուրջ 150-200 մարդ էր մասնակցում, որոնք դեմ էին սպանդանոցների մասին որոշմանը: Անձամբ եմ իրենց հետ հանդիպել ու խնդրել, որ բացեն ճանապարհը, մինչև կառավարությունն այսօր ժամը 4-ին վերջնական որոշում կհայտնի»: Համայնքապետը նշեց, որ երեկ կառավարությունում ներկա է եղել սպանդանոցների հարցով քննարկման: Նրա խոսքով՝ բոլորն էլ կողմ են, որ անասունների մորթն իրականացվի սպանդանոցներում, բայց մինչ այդ անհրաժեշտ է պայմաններ ապահովել: Մելքոնյանը չբացառեց, որ անասնաբույծների համար ոչ ձեռնտու որոշման դեպքում ակցիան կվերսկսվի: Հիշեցնենք, որ ըստ կառավարության որոշման՝ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պետք է լինի պարտադիր: Որոշումը դժգոհություններ է առաջացրել անասնաբույծների շրջանում, որոնք պնդում են, թե կառավարությունն այդ որոշումը կայացրել է՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու և համապատասխան պայմաններ ապահովելու: Նրանք վերջին օրերի ընթացքում բողոքի ակցիաներ իրականացրին կառավարության շենքի մոտ, որոնց հաջորդեցին մարզերում միջպետական ճանապարհների փակումները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01