«Այո, և միանշանակ այո, պետք է անցնեն սպանդանոցային մորթի, քանի որ սա երկրի ստանդարտի, վարկանիշի հարց է»,-ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցի՝ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքի ձայն բարձրացնողներն ունեն արդարացի փաստարկներ։
«Այդ փաստարկներից մեկն էլ այն է, որ մենք այս պահի դրությամբ ցավոք չունենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ։ Ինչո՞ւ չունենք։ Մի պարզ պատճառով, քանի որ անընդհատ այս որոշումը հետաձգում ենք, ինչի հետևանքով ներդրողները զգուշանում են»,-ասաց նա։
Փաշինյանն ասաց, ստեղծված իրավիճակում երբ արդեն կան ներդրումներ կատարածներ ու դժգոհող քաղաքացիներ, կառավարությունը պատրաստվում է քայլ ձեռնարկել։
«Ես այսօր խորհրդակցություն եմ արել ու տվել եմ կոնկրետ հանձնարարական, մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերում, լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման, նաև տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները։ Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների ու ՍԱՏՄ հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, ովքեր այս սփռվածության ու հասանելիության խնդիրը լուծելու է»,-ասաց նա։
Փաշինյանը խոսքով, մինչև փետրվարի 6-ը պատրաստ են այլ առաջարկություններ լսել, մարտի վերջ լուծել ֆինանսավորման հարցերը, մինչև հուլիսի 1-ը քաղաքացիներին ժամանակ տալ, որպեսզի խմբեր ձևավորեն, գումարը վերցնեն, ներդրումն անեն։
«Հուլիսի 2-ից այս թեմային էլ չպետք է վերադառնալ ոչ մի պայմանով, ոչ մի պատճառաբանությամբ, ոչ մի դեպքում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով։ Մենք չենք կարա ասենք, եկեք ցեխի մեջ ապրենք, քանի որ սովորել ենք։ Եթե մեր հայրենակիցների համար առաջարկն ընդունելի է, ապա մենք պատրաստ ենք այդ երեք գործողություններն անել՝ ծյունինգ անել սուբսիդավորվող վարկերն ու լիզինգային ծրագրերը, մինչև հուլիսի 1-ը հետաձգել բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների, ռեստորանային, հանրային սննդի ցանցի, հանրապետության մյուս մարզերում թողնել նույն իրավիճակը»,-նշեց Փաշինյանը` հույս հայտնելով, որ այդ հարցին անդրադառնում են ամենավերջին անգամ։
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
15:57 24.06.25
21:53 24.06.25
11:21 24.06.25
15:33 24.06.25
14:19 24.06.25
14:47 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03