Իմ խոսքը եղել է ալեգորիկ և պետք չէ խորը վիրավորվել դրանից: ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ ի պատասխան ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարության, թե ԱԺ մեծամասնությունը պետք է ներողություն խնդրի ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Համազասպ Դանիելյանը ԼՀԿ նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմի քվեարկության տապալումից հետո ընդդիմադիր գործընկերների դժգոհություններից հետո հանդես էր եկել ելույթով՝ սկսելով այն անգլիական ասացվածքով. «Ձիուն կարող ես տանել աղբյուրի մոտ, բայց երբեք չես կարող ստիպել, որ նա ջուր խմի»։
«Դուք ալեգորիկ խոսք չեք կարողանում հասկանալ: Այդ խոսքն ուղղված է եղել կոնկրետ մարդու, մի տարածեք ամբողջ ընդդիմության վրա», - ասաց նա:
Պատասխան ելույթով հանդես եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Իմ գործընկերների հետ քննարկել ենք, որ այստեղ պետք է հստակեցվի խաղի կանոնները: Ինչո՞ւ այդ դեպքում մեր ձևակերպումները, հայտարարություններն ալեգորիաներ չեք ընկալում: Մենք միասին պետք է մշակենք փոխադարձ էթիկայի կանոններ»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել ԱԺ ամբիոնից հնչեցրած վիրավորանքները: «Որոշների վերաբերյալ ուզում եմ սկսել իրավական գործընթաց, որովհետև ինձ մտահոգում է մտասևեռումը իմ անձի հանդեպ, անվտանգության ռիսկեր եմ տեսնում: Մենք կամ պետք է միասին որոշենք բարեկրթության այն սահմանները, որից անդին ուղղակի թույլատրելի չէ, կամ ցավալի է, բայց խորհրդարանի աշխատանքներն ուղղակի կազմալուծվելու է»,- շեշտեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ողջունելով Զոհրաբյանի առաջարկը, ասաց. «Քանի որ այսօր անկեղծ խոսակցության պահ ունենք ԱԺ-ում, պետք է ասել, որ լավ կլինի խաղի կանոնները պահպանեն բոլորը՝ այդ թվում նրանք, ովքեր առաջարկում են այդ կանոնները: Գուցե ես մտաբերեմ դեպքեր, որ այստեղ որևէ մեկն ասի սիրուն, խաղաղասիրական բան, բայց 5 րոպե հետո այս դռնից այն կողմ բոլորովին այլ հրապարակային հայտարարություն անի: Պետք է յուրաքանչյուր այդպիսի առաջարկ անող իրենից սկսի, իսկ ես միանշանակ ողջունում եմ Ձեր ասածը»:
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
15:57 24.06.25
21:53 24.06.25
15:33 24.06.25
11:21 24.06.25
14:19 24.06.25
14:47 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03