«Քաղաքական կամքն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Եթե չկա քաղաքական կամք, ապա այդպիսի մարմինների ստեղծումն առանձնապես մեծ արդյունքի չի հանգեցնի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ պատասխանելով հարցին, թե 2019 թվականին վերջին ստեղծվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, նման մարմինն ի՞նչ ազդեցության կունենա կոռուպցիայի դեմ պայքարում:
Այլ երկրների օրինակներ բերելով՝ նա նշեց, որ Վրաստանը չունի նման մարմիններ, բայց տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել, իսկ կան երկրներ, որտեղ կա քաղաքական կամք, պայքարը կոռուպցիայի դեմ էլ ավելի արդյունավետ է դառնում, երբ կան մասնագիտացված մարմիններ:
Վ. Հոկտանյանը կարևորում է նաև տնտեսական մոդելի ճիշտ ընտրությունը:
«Եթե ունենում ենք այնպիսի մոդել, որը հիմնված է իսկապես ազատ շուկայի, մրցակցության վրա ու արդար ընտրություններով, կայացած բազմակուսակցական համակարգով պետություն ունենք, նման պարագայում կունենանք առաջընթաց: Եթե դրան ավելանում են կոնկրետ քայլեր, ռազմավարություններ, կառույցներ, ավելի կուժեղացվի այդ էֆեկտը: Եթե չկա քաղաքական կամք, տնտեսական համապատասխան մոդել, չկա նորմալ ընտրություններ, կարող եք ստեղծել մեծ թվով նման մարմիններ ու արդյունք չգրանցեք»,-հավելեց նա:
Վ. Հոկտանյանն ասաց, որ կա մի խնդիր, որի մասին անընդհատ նշում է, բայց դեռ լուծված չէ. «Մոնիտորինգի գնահատման համակարգի փաստացի բացակայությունն է: Այդ ամենը, որ արվում է, պետք է հստակ մոնիտորինգի ենթարկվի ու հստակ գնահատվի»:
Հարցին՝ Հայաստանում դեռևս կա՞ համակարգային կոռուպցիա, նա պատասխանեց, որ որևէ այդպիսի հետազոտություն գոյություն չունի, որը կարողանա միանշանակ ասել, որ եթե Կոռուպցիայի ընկալման համաթիվն այսքան է, ուրեմն կա համակարգային կոռուպցիա:
«Կա ռիսկի խնդիր. որքան ցածր է համաթիվը, այնքան մեծ է հավանականությունը, որ կա համակարգային կոռուպցիա: Եթե նայում ենք այդ տեսանկյունից, տեսնում ենք, որ ռիսկերը նվազել են: Դա չի նշանակում, որ ռիսկը լիովին զրոյացվել է, մենք ունենք լուրջ անելիքներ ու ունենք մեր առաջ այդ նպատակը, որ իսկապես այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ համակարգային բնույթի կոռուպցիայի մասին ընդհանրապես մոռանանք: Այժմ վտանգներ կան: Որևէ հիմք չկա ասելու, որ հիմա կա համակարգային կոռուպցիա, նաև հիմքեր չունեմ ասելու, որ այդ երևույթը հաղթահարված է հեղափոխություն հետ միանաժանակ: Անելիքներ ունենք»,- ասաց Վ.Հոկտանյանը:
Պատասխանելով Երևանի քաղաքապետարանին բեռնատարներ նվիրաբերելու ու արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք, ինչպես ընդդիմադիրներն են բարձրաձայնում հարցին, նա նշեց, որ ինքնին կոռուպցիա չէ, բայց կոռուպցիոն լրջագույն ռիսկեր կան, հենց քաղաքական կոռուպցիայի:
«Այո, որևէ մեկն իր գրպանը չդրեց այդ կամազները, որևէ մեկի կալվածքում չհայտնվեցին, արվում է քաղաքի համար, եթե արվում է հանրային շահի համար, պաշտոնատար անձին իրավունք չունենք մեղադրել կոռուպցիայի մեջ:
Կան լուրջ խնդիրներ: Առաջին՝ անձնական օգուտի հետ կապված արդյո՞ք այդպիսի բաներ արվում են, թե ոչ: Եթե արվել է նվիրատության հանուն հանրային շահի, կա ռիսկ, որ արվում է նվիրատվություն գրպանին: Փաստեր չկա, ես, համենայնդեպս, չունեմ, վտանգ կա: Երկրորդ՝ քաղաքական կառուպցիա, երբ վերադառնում ես հին ու բարի ժամանակների՝ բիզնեսի ու քաղաքականության սերտաճմանը: Այսինքն, բնականաբար, չպետք է միամիտ լինել ու հասկանալ, որ բիզնեսները չեն արել քաղաքապետի, քաղաքապատարանի աշխատակիցների սիրուն աչքերի համար, արել են ինչ որ ակնկալիքներով: Իսկ եթե ինչ որ ակնալինքներ ունեն քաղաքապետարանից, ուրեմն կլինեն նաև հակառակ ուղղությամբ ակնկալիքներ՝ ընտրությունների ժամանակ և այլն»,- ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:
Հարցին՝ արդյո՞ք պաշտոնյաների ձերբակալելով հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ, Հոկտանյանն ասաց. «Միայն ձերբակալելով՝ ոչ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է, եթե իսկապես ակտիվ գործունեություն ծավալի, կանխարգելման ֆունկցիաներ իրականացնի: Կանխարգելումը շատ կարևոր է, նաև կանխարգելումից և օրենքի գերակայության հաստատումից բացի կարևորվում է ապահովել բնակչության մոտեցումը: Մենք, դժբախտաբար, ուսումնասիրությունների համաձայն հանդուրժող հասարակություն ենք: 2016-ի տվյալներով այդ հանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ շատ բարձր է»:
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
15:57 24.06.25
21:53 24.06.25
11:21 24.06.25
15:33 24.06.25
14:47 24.06.25
14:19 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03