Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գործադիրի նիստում անդրադառնալով «Արմաթ» լաբորատորիաների շուրջ ծագած խնդրին՝ նշեց, որ այդ հարցը վերջին շրջանում բազմաթիվ, ընդհուպ քաղաքական շահարկումների տեղիք է տվել:
Վարչապետը նշեց, որ «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը Հայաստանում սկսվել է 2014 թվականին, 2014-2017 թթ-ին «Արմաթ» լաբորատորիաներին պետական բյուջեից տրամադրվող ֆինանսավորումը կազմել է 188 մլն դրամ, իսկ 2018 և 2019 թթ-ին պետբյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մինչև հեղափոխությունը, ՀՀ-ում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա, իսկ հեղափոխությունից հետո՝ 355 «Արմաթ» լաբորատորիա:
Այսինքն, ըստ վարչապետի, 1,5 տարում կրկնակիից ավելի են բացել, ֆինանսավորումն էլ ավելացրել են մոտ 10 անգամ։
«Եւ այսօր մեզ մեղադրում են, թե մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Իսկ ո՞րն է պրոբլեմը: Մենք այսօր հանրապետությունում ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից և մենք ասում ենք՝ մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և պետք է խուսափենք մեկ անձից գնումներից: Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ձևակերպենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաներն իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն՝ ասենք, որ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրում ենք մրցույթի: Ով կտա բովանդակություն-գին լավագույն առաջարկը՝ այդ կազմակերպությունն էլ կհաղթի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մի դեպքում՝ մի կազմակերպություն կարող է հաղթել, մյուս դեպքում՝ մեկ այլ։
Նրա խոսքով՝ այս վիճակագրությունն ամեն ինչ ցույց է տալիս. «Էդ ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչնդոտում ենք։ Այս թվերը իրենք թող հրապարակեն, որից հետո էժան շահարկումների դաշտ մտնեն»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01