Երևանում 2019 թվականին մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան չի ավելացել, սակայն եղել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ: «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:
Նա նշեց, որ մթնոլորտային օդի աղտոտվածության մասին կարող են խոսել, երբ ազոտի, ծծմբի երկօքիսդների, փոշու, գետնամերձ օզոնի, ցնդելի օրգանական միացությունների և ծանր մետաղների պարունակության առկայությունը գերազանցում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
Երևանում, ՀՀ մնացած այլ բնակավայարում մթնոլորոտային օդի աղտոտվածության մոնիտորինգ իրականացվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Երևանում ունեն տեղակայված 5 դիտակայան, իրականացվում է շուրջօրյա դիտարկումներ: Դիտարակում իրականացվում է ազտոի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի, փոշու, գետնամերձ օզոնի, նաև փոշում մեջ ծանր մետաղների պարունակության մասով:
Գ. Շահնազարյանի ներկայացմամբ, 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոշու պարունակությունը Երևանում 1,5 անգամ ավելացել էր նախորդ երեք ամիսների համեմատ, սակայն ավելացած կոնցենտրացիաները տարվա ընթացքում դիտված կոնցենտրացիաներին բնորոշ կոնցենտրացիաներ են:
«2019 թվականին մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան չի ավելացել, սակայն ունենք սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ: Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 150 միկրոգրամ/մետր խորանարդ է, առավելագույն դիտված քանակությունը 3-4 անգամ գերազանցել է, միջինի պարագայում ունենք 1,2-1,3 անգամ գերազանցումներ: Դեկտեմբերին թույլատրելի սահմանի գերազանցում է գրանցվել դիտարկումների 40 տոկոսում, ինչը մտահոգիչ է, նշանակում է, որ մթնոլորտային օդում ստացվում է փոշու կոնցենտրացիան բավականին բարձր է»,- տվյալները ներկայացրեց ՊՈԱԿ-ի փոխտնօրենը:
Նա նշեց, որ 2018-ի համեմատ 2019-ին մեծ փոփոխություններ չեն արձանագրել. 2019 թվականին մթնոլորտային օդում փոշու դեպքում գրեթե նույն պատկերն է եղել, ինչ եղել է 2018 թվականին:
Գ. Շահնազարյանի խոսքով, մյուս աղտոտիչների մասով գերազանցումներ չունեն, լինում են էպիզոտիկ դեպքեր, ամսական՝ 3-4 անգամ, բայց սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից միջին կոնցենտրացիաները չեն գերազանցել: Նա ընդգծեց, որ Երևանում համեմատաբար աղտոտված հատվածը Ագաթանգեղոս-Խանջյան խաչմերուկն է, դիտակայանում հաճախ են ունենում գերազացումներ:
Քննարմանը ներկա բնապահպան Ինգա Զարաֆյանն ասաց, որ դեմ է միջին թվեր ներկայացնելուն, քանի որ չեն արտացոլում իրական այն վտանգը, որ կա այսօր օդի աղտոտվածության պարագայում: Նա նշեց, որ շատ ահազանգեր են ստանում: Օրինակի համար նշեց, որ Գաջի գործարանի հարակից տարածքներում մարդիկ չեն կարողնում շնչել մաքուր օդ, փոշին մաքրելուց մեկ ժամ անց կրկին փոշի է նստում:
«Մարդկանց առողջության համար վտանգավոր փոշի է»,- ընդգծեց բնապահպանը:
Նա ասաց, որ ազոտի, ծծմբի երկօքսիդների գերազանցումներ կան կոնկրետ տարածքներում՝ «Մաքուր Երկաթի Գործարանի», «Մոլիբդեն փրոդաքշն» ընկերության հարակից տարածքներում, երբ վտանգավոր արտանետումներ են լինում, մարդկանց աչքերը միանգամից կարմրում է:
«Չնայած տեսչությունը կազմում է ակտեր, նշանակում է տուգանքներ, չկա այնպիսի գործընթաց, որ ուղղակի կրճատեն արտանետումները»,- ասաց Ի. Զարաֆյանը:
Նրա խոսքով, պետք է մոնիտորինգի մոդելը փոխել, գտնել՝ որտեղ կան թեժ կետեր, ինչ պետք է անել, գնահատում անել, թե ինչքանով է դա վտանգավոր, ինչքանով է վնասում մարդու առողջությունը:
«Որևէ մեկը նման գնահատում չի անում: Միանշանակ, առողջապահության նախարարության հարցն է»,- ասաց նա:
Նրա խոսքով, չկա այն պաշտպանիշ շերտը՝ կանաչ տարածքները, որոնք կօգնեն չշնչել աղտոտված օդ:
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
09:39 23.06.25
15:25 23.06.25
11:21 24.06.25
10:03 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03