Էլեկտրոնային ծխախոտը, ինչպես սովորականները, վտանագավոր է թե՛ դրանք օգտագործողների, թե՛ շրջապատողների համար: Այս մասին նշված է էլեկտրոնային համակարգերով նիկոտին հասցնելու (ԷՀՆՀ)՝ էլեկտրոնային ծխախոտի հետ կապված ռիսկերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած նախազգուշացման մեջ: Այս ծխախոտն արտադրողներն այն ներկայացնում են որպես սովորական ծխախոտին անվտանգ այլընտրանք կամ որպես գաջեթներ, որոնք կարող են օգնել ծխելուց հրաժարվելուն: Բայց ԱՀԿ մասնագետների հայտարարությամբ բավարար ապացույցներ չկան, որ դրանք կարող են օգնել ծխելը թողնելուն: Միաժամանակ էլեկտրոնային ծխախոտի վնասի մասին տվյալները զգալիորեն շատ են: Մասնագետների խոսքով՝ էլեկտրոնային ծխախոտը երիտասարդների, մասնավորաբար դեռահասների շրջանում առաջացնում է կախվածություն: Ընդ որում՝ սակավաթիվ են այն բանի օգտին տվյալները, որ դրանց օգտագործումը կանխում է դեռահասների կողմից սովորական ծխախոտ ծխելը: Ինչ վերաբերում է ԷՀՆՀ վնասին, ապա դրանց գործածումը կապված է սիրտ-անոթային համակարգի եւ թոքերի հիվանդությունների զարգացման մեծ հավանականության հետ: ԱՄՆ-ում վեյփի հետ կապված սուր հիվանդության հետեւանքով արդեն ավելի քան 50 մարդ է մահացել, իսկ հիվանդացածների թիվն անցել է 2500-ից: ԱՀԿ-ն նաեւ ընդգծում է գաջեթների վնասը հղի կանանց համար: Իսկ քանի որ վեյփինգի ժամանակ առաջացող աերոզոլը պարունակում է թունավոր նյութեր, այն վտանգավոր է նաեւ ծխողի կողքին եղողների համար: Ուստի ԱՀԿ-ն հանդես է գալիս դեռահասների համար ԷՀՆՀ մարքեթինգի դեմ եւ հաստատություններում ու աշխատավայրերում դրանց սահմանափակման օգտին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01