ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ։
«Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ, կուրսանտներ, ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ
Հայոց բանակի կազմավորման օրն այն տոնն է, որի առիթով պիտի շնորհավորենք համայն հայությանը: Բանակն է այն հիմնաքարը, որի վրա կառուցված է մեր պետությունը՝ աշխարհասփյուռ հայության հայրենիքը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորման բարդ ընթացք ունեցավ՝ սկսվելով Արցախյան ազատամարտից և շարունակվելով մինչև մեր օրերը, սակայն այս տարիների ընթացքում բազմիցս ունեցանք հերոսական դրվագներ և հպարտանալու առիթներ: Բանակը ոչ միայն համակարգն է, այլև անհատներն են, որ կերտում և ամրացնում են այն: Այսօր նախևառաջ ուզում եմ շնորհավորել հենց այդ անհատներին, որոնց նվիրյալ, երբեմն ինքնազոհ ծառայության շնորհիվ է, որ ունենք կուռ և ամուր կառույց, որին վստահում և ապավինում է ողջ ազգը:
Պատմությունը ցույց է տալիս՝ հենց որակի և ներքին ուժի շնորհիվ է, որ դարեր շարունակ մենք կերտել ենք հաղթանակներ, և այդ ավանդույթը չի խախտվելու:
Մենք երբեք չենք մոռանում՝ հայկական բանակի ակունքներում նախևառաջ մեր զոհված հերոսների սխրանքն է. մենք շարունակում ենք բանակաշինության գործընթացը՝ հավատարիմ մնալով նրանց հիշատակին: Փառք ու պատիվ մեր զոհված ընկերներին:
Նաև արձանագրում ենք՝ այսօր մենք ունենք սպայական կիրթ և ուժեղ կազմ, խելամիտ և պատրաստակամ ժամկետային զինծառայողներ, հոգատար և բանիմաց հրամանատարներ, և այս եռամիասնությունն է, որ անսասան է պահում մեր երկրի՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային սահմանները: Մենք բազմիցս հայտարարել ենք և կրկնում ենք՝ պատերազմ հրահրելու ցանկություն Հայաստանի զինված ուժերը չունի, բայց յուրաքանչյուր պահի պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն, այլ նաև ստիպելու մտորել անվերադարձ կորուստների հետևանքների մասին:
Ոմանց համար բանակը որդու կամ եղբոր, մյուսների համար հոր պես թանկ է և հարազատ: Ամեն մեկս մեր չափաբաժին հոգածությունն ունենք տալու բանակին՝ փոխարենը ստանալով խաղաղ և զարգացող երկրում ապրելու հավաստիացումը, գրավականը: Վստահ եմ, որ բոլորս շարժվում ենք այս գիտակցմամբ՝ սկսած ընտանիքից մինչև դպրոց, բանակցային սեղանից մինչև մարտական դիրք:
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը և արձանագրում՝ Արցախյան ազատամարտից ծնունդ առած Հայոց բանակը հզոր է առավել, քան երբևէ և կատարելագործվում է ամեն օր:
Կեցցե՛ Հայոց բանակը: Փա՜ռք մեր բոլոր հերոսներին և այս պահին իրենց հայրենիքին ծառայություն մատուցող զինծառայողներին: Պատիվ ունեմ»,-ասված է ուղերձում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01