Արձագանքները բացասական են, կարծում եմ՝ նոր Հայաստանի նոր «Հանրային հեռուստաընկերությունը» նման բացասական հետնապատկերով ռեպորտաժներ պետք է չպատրաստի. այս մասին Ter.am-ի հետ զրույցում ասաց Ժառանգություն կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հանրային հեռուստաընկերության» «Լուրեր» հաղորդաշարի թողարկման ընթացքում երեկ հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժին:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ տեսանյութին տված արձագանքին՝ նա ասաց. «Ծանոթ չեմ վարչապետի՝ ռեպորտաժը տարածելու գրառմանը, բայց կարող եմ ասել, որ Հայաստանում դատաիրավական ճգնաժամի, ինչպես նաև կառավարման ճգնաժամի մասին մեր կողմից տարածած մի շարք հայտարարություններ աստիճանաբար կյանքի են կոչվում: Ոչ միայն Սահմանադրական դատարանի նախագահի, այլև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու անմեղության կանխավարկածը պետք է հարգվի: Ամեն դեպքում տասնյակ տարիների մեր պայքարը՝ Նոր Հայաստան ունենալու, պետք է կյանքի կոչվեր, ցավում ենք, որ դա չկա»:
Թե ինչպես է գնահատում վարչապետի նման վարքագիծը՝ նա նշեց, որ իրենք բազմիցս մտահոգություն են հայտնել: «Սկզբնական շրջանում այդ մտահոգությունը կախված էր վարչապետի քաղաքական թիմի անգործունակությամբ, աստիճանաբար, մենք հիմա դժգոհություններ ունենք նաև վարչապետի առկա գործունեությունից: Այսինքն՝ հիմա վարչապետի գործունեությունն էլ է մտահոգիչ: 2018-ին տեղի ունեցածը նա ծառայեցնում է իր և իր թիմի վերարտադրության համար»,- հայտարարեց Գրիգորյանը:
Հարցին՝ ՍԴ նախագահի հանդեպ ճնշումներ կա՞ն, նա ասաց. «Հրապարակային տիրույթից այդ ճնշումների մասին ազդակներ կան»:
Նշենք, որ «Հանրային հեռուստատեսության» տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր վարչապետը և գրառում արել. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»: Փաշինյանի այս գրառմանն արձագանքել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Նա, մասնավորապես ասել է. «Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և ՍԴ յուրացման առերևույթ հանցակազմի հետ»:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
12:27 25.06.25
10:29 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03