Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում խոսեց Սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովի կազմի մասին, անդրադարձավ Արփինե Հովհաննիսյանի հայտին։ Նա հայտարարեց, որ քաղաքական որոշմամբ է պայմանավորված եղել վերջինիս հանձնաժողովի կազմում չընդգրկվելը։ Բադասյանի խոսքով, դրա օգտին է եղել հանգամանքը, որ Արփինե Հովհաննիսյանը 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններին է մասնակցել, իսկ քանի որ իրենք, իենց ռազմավարությամբ, դեմ են եղել այդ փոփոխություններին՝ Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողով ընդունելու հարցը չէր կարող համարվել դրական։
Նախարարը հայտարարեց նաև, որ Արփինե Հովհաննիսյանը չի եղել 2015 թվականի հանձնաժողովի անդամ, այլ, հնարավոր է՝ խորհրդատու։
Ի վերջո՝ արդարադատության նախարարը անցավ ավելի չեզոք գոտի, հայտնելով, թե՝ պետք էր ընդունել 6 իրավաբան-գիտնական, ու իրենք, դիմումների ուսումնասիրության արդյունքում, ընդունել են «այլ՝ ավելի արժանի անձանց», թեև՝ Հովհաննիսյանի մասնագիտական արժանիքները «որևէ մեկը չի դրել կասկածի տակ»։
Նա նաև խնդրեց ընտրված իրավաբան-գիտնականներին չթիրախավորել, քանի որ «նրանք անկախ են»։
«Սահմանադրական դատարանի ճգնաժամի» մասով՝ նա ասաց, որ ճգնաժամը պիտի շուտ հանգուցալուծվի, հիշեցրեց, որ մինչև փետրվարի 27-ը Սահմանադրականի դատավորները ժամանակ ունեն գնալ վաղ թոշակի, ու մինչև այդ օրը ոչ ոք չի կարող ասել՝ օրենքը աշխատեց, թե ոչ․
Բադասյանը մեկնաբանեց, թե ինչու «եթե ոչ ոք չդիմի, դրանից ոչ մի տրագեդիա չի լինի»։
Բադասյանը ասաց, որ, ինչպես ինքը ասել է՝ դատական համակարգում առկա ճգնաժամը և, մասնավորապես՝ Սահմանադրականի ճգնաժամը, կարելի է և պետք է լուծել Սահմանադրական բարեփոխումների միջոցով։
Նա նկատեց, որ այսօրեական որևէ լուծում չի կարող հանդիսանալ հիմք՝ «հանրության վստահությունը ամբողջ դատական համակարգի նկատմամբ վերականգնելու համար»։
Միևնույն ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցի, նա, բացի Սահմանադրական փոփոխություններից, չբացառեց այլ քայլեր ևս։
Հարցին՝ եթե Սահմանադրականի դատավորներից որևէ մեկը, այնուամենայնիվ, դիմի վաղ կենսաթոշակի, դա ինչի կբերի, Բադասյանն ասաց, որ դա ընդամենը կես կամ քառորդ քայլ է ճգնաժամի լուծման ուղղությամբ, բայց դա ճգնաժամի լուծում չէ։
Ամբողջ լուծումը նա տեսնում է Սահմանադրական փոփոխությունների մեջ, որոնք պիտի լուծեն ոչ միայն ամբողջ դատական համակարգի ճգնաժամը, այլև՝ իրավապահ մարմիններում որոշակի ճգնաժամը։
Ով է որոշել, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, դատավորներն ասում են, որ ճգնաժամ չկա, գնակոնոն գործում է, ո՞րն է խնդիրը՝ հարցադրեց լրագրողներից մեկը։
Բադասյանը սկսեց նախ «ես բազմիցս անդրադարձել եմ, թե ճգնաժամ ասելով ինչ նկատի ունենք», ապա՝ հրաժարվեց պատասխանել հարցին, թե՝ չի կրկնելու։
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
12:27 25.06.25
10:29 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03