ՀՀ մարզերի եւ Երեւանի 10 հանրակրթական դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու եւ աջակցելու նպատակով: Նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից 8-11-րդ դասարանների շուրջ 829 աշակերտներ շաբաթական մեկ անգամ մասնագիտական կողմնորոշման ակումբներում մասնակցել են խմբակների եւ ստացել գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունների, աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ: Ծրագիրն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների համագործակցությամբ` «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության` հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում: ԿԳՄՍ նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ ամփոփվել են փորձնական ծրագրի արդյունքները: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ մասնագիտական կողմնորոշման աջակցությունը կրթության եւ դաստիարակության կարեւոր բաղադրիչ է. «Արագ փոփոխվող մասնագիտությունների ներկա ժամանակաշրջանում առանց մասնագիտական կողմնորոշման կրթության հետագա արդյունավետ պլանավորումն ու կարիերայի կառուցումն անհնար է: Մենք կարեւորում ենք դպրոցներում մասնագիտական կենտորնների ներդրումը եւ նախատեսում ենք արդյունքների ամփոփումից եւ վերլուծությունից հետո ծրագիրն ընդլայնել` նման կենտրոններ ներդնելով բոլոր դպրոցներում: Երբեմն պատահում է, որ մարդիկ ընտրում են որեւէ մասնագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հասկանում են, որ սխալվել են: Աշակերտը դպրոցում պետք է իմանա` ինչպիսի մասնագիտություններ կան, ինչպիսի մասնագիտություն կարող է ինքն ընտրել»,- նշել է Ա. Արշակյանը: Քննարկման ընթացքում ներկայացվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության «Թիրախային դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբների գնահատում» հետազոտությունը: Նշված 10 դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբներ ձեւավորելու նպատակով կատարվել է դասասենյակների վերանորոգում, կահույքի եւ տեխնիկայի տրամադրում, դասավանդողների վերապատրաստում: Համաձայն ուսումնասիրության` մասնագիտական կողմնորոշման դասավանդումը 5 միավորանոց համակարգով ուսուցիչները գնահատել են 4,5 միավոր, տնօրենները` 5 միավոր, որպես հիմնավորում նշելով, որ դասընթացը կարեւոր է աշակերտների հետագա մասնագիտական կարիերայի պլանավորման համար: Արդյունավետ է գնահատվել նաեւ դասընթացի բովանդակությունը: Մասնագիտություն ընտրելու համար աշակերտները կարեւորում են՝ ինքնաճանաչումը, իրենց ուժեղ եւ թույլ կողմերի, կարողությունների (ընդունակությունների), ցանկությունների եւ հետաքրքրությունների մասին իմացությունը: Մոտեցումները տարբեր են այն հարցում, թե երբ է պետք սկսել կրթության շարունակականության պլանավորումն ու մասնագիտական նախնական կողմնորոշումը: Մասնագիտական կողմնորոշման դասընթացը հանրակրթության համակարգում ամբողջությամբ ներդնելու համար կարեւորվել է ֆինանսավորման բաղադրիչը, դասավանդման արդյունավետությունը:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03