Հայտնի ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնց ավելի շատ ճանաչում են Վովան և Լեքսուս մականուններով, խաղարկել են հոլիվուդյան դերասան Խոաքին Ֆենիքսին՝ նրա հետ զրուցելով բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգի և նրա հոր անունից:
Ինչպես նշում է ria.ru-ն, Թունբերգի անունից խոսել է պրանկերներին ծանոթ մի աղջիկ, իսկ հոր անունից՝ Ստոլյարովը:
«Թունբերգը» Ջոկերի դերակատարին պատմել է, որ ցանկանում է «Աստղերը կփրկեն Երկիրը» խորագրով նոր էկո արշավ սկսել՝ խոսելով գյուղատնտեսության ոլորտում կենդանիների իրավունքների պաշտպանության հարցի շուրջ:
Հոլիվուդյան դերասանը «շվեդուհուն» վստահեցրել է, որ ինքն ու իր հարսնացուն՝ Ռունի Մարան, պատրաստ են օգնել:
Այնուհետև «Թունբերգն» ասել է, որ կցանկանար նկարահանվել «Ջոկեր» ֆիլմի շարունակությունում, ինչին ի պատասխան Ֆենիքսը խոստացել է խոսել ռեժիսորի հետ:
Բացի այդ, «Թունբերգը» նրան խնդրել է Ջոկերի պես չարագուշակ ծիծաղել:
«Դա հեշտ չէ, ես արդեն, կարելի է ասել, մոռացել եմ՝ ինչպես էր դա արվում»,- ասել է դերասանը, բայց տեղի տալով «ակտիվիստուհու» խնդրանքին՝ ի վերջո ծիծաղել է:
Այնուհետև զրույցին է միացել «Թունբերգի» հայրը, որը փորձել է կրկնել Ջոկերի ծիծաղը, սակայն դուստրն ասել է, որ հայրը վատ դերասան է, ապա հնչել են «կրակոցներ»:
«Օ՜, Աստված իմ, ախր սա պրանկ է: Մեզ խաղարկել են, բայց դա հրաշալի էր: Ապրեք»,-ասել է Ֆենիքսը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01