ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Հատուկ քննչական ծառայությանը գրավոր դիմում է ներկայացրել նոտարական պալատի կողմից տարածքի վարձակալության մասով իր ունեցած տեղեկությունները հայտնելու համար: Այս մասին Հարությունյանն ասել է 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նա նշել է, որ ՀՔԾ-ին առաջարկել է ներկայացնել տեղեկություններ, որոնց տիրապետում է, սակայն դեռևս արձագանք չկա․ «Հիմա չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչ տեղեկատվության եմ տիրապետում, բայց կարող եմ ասել՝ ինչ ներկայացվել է հաղորդման (Հանրային հեռուստաընկերության եթերով՝ խմբ.) երկրորդ դրվագում, իրականության հետ որևէ աղերս չունի: Այն ծայրահեղ մանիպուլատիվ մոտեցում էր», - ասել է Հարությունյանը։ Ըստ նրա՝ Հանրայինի ռեպորտաժում խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այն սոսկալի ճնշում է դատական իշխանության վրա, դեռևս դատական պրոցես տեղի չի ունեցել։ «Կարծես թե վերջնական դատական վճիռն է արձակվում և ուղերձ է հղվում դատարաններին, թե ինչ է իրենցից ակնկալվում», - ասել է Հարությունյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01