«Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի փորձերի արդյունքները կդառնան հիմնավորված որոշումներ ընդունելու հիմք շրջակա միջավայրի պաշտպանության գործում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 31-ին ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Այս լաբորատորիայում կհետազոտվեն ողջ Հայաստանի ստորերկրյա ջրերի եւ օդի նմուշները։ Կա գործողությունների հստակ ալգորիթմ, թե ինչպես են կատարվելու նմուշների հավաքումն ու վերլուծությունը։ Լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ կան, օրինակ, սարքավորումներ, որոնք թույլ են տալիս նմուշներ վերցնել ջրային օբյեկտի 100 մետր խորությունից։ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնի» արդիականացումը կրելու է շարունակական բնույթ, ինչը թույլ կտա լուծել էկոլոգիական բաղադրիչների հսկման եւ մոնիթորինգի հետ կապված խնդիրները»,- նշել է նա։ Նախարարն ընդգծել է, որ կարեւոր է, որպեսզի այս կամ այն տարածքի աղտոտվածության մակարդակի մասին տեղեկատվությունը հասանելի լինի քաղաքացիներին։ «Այժմ աշխատում ենք շարժական հավելված ստեղծելու վրա, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա տեղեկություն ստանալ աղտոտվածության, այդ թվում իր ապրելու տարածքի մասին։ Այսօր նման տեղեկությունը նախարարության կայքում թարմացվում է ամեն երեք ամիսը մեկ»,- ավելացրել է Գրիգորյանը։ Պատասխանելով Սեւանի էկոլոգիական վիճակի մասին հարցին՝ նա ընդգծել է, որ լճում ֆոսֆորի խտության փոփոխություններ, նախորդ ցուցանիշների համեմատ, չկան։ «Այդ ցուցանիշները վերջին տարիներին մշտապես ավելացել են, եւ հենց օրգանական նյութերի աճն է դարձել բացասական երեւույթների պատճառ, որոնց ականատեսն ենք դարձել մենք»,- պարզաբանել է նախարարը։ Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Երեւանում տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, այն նորոգվել եւ զինվել է նոր սարքավորումներով՝ Հայաստանի կառավարության (140 հազար եվրո) եւ Եվրոպական միության (400 հազար եվրո) համաֆինանսավորմամբ։ Աշխատանքները կատարվել են «Եվրոպական միության ջրային նախաձեռնություն՝ գումարած Արեւելյան գործընկերության երկրների համար» (ԵՄՋՆ+) ծրագրի շրջանակում։
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03