Սահմանադրական դատարանի, Հանրաքվեի մասին օրենքը ներկայացնում է ԱԺ պատգամավորը, ինչը Նիկոլ Փաշինյանի համար ունի կենսական նշանակություն, սակայն հարց է առաջանում ինչո՞ւ դա չի ներկայացնում կառավարությունը, ինչո՞ւ այդ ծանր պատասխանատվությունը գցում է պատգամավորի վրա, որովհետև հասկանում է, որ դա պետական կարգի կազմաքանդում է, «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: «Նիկոլ Փաշինյանը քավությա ն նոխազ է դարձնելու ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորիներին, այլև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Նա մի վայրկյան աչքը չի թարթի դա անելու համար, որովհետև այս կարգի, այս լրջության փաթեթը, որը ներկայացվել է, գալու է ինչ-որ ժամանակ, որ յուրաքանչյուրը կանգնելու է պատասխանատվության առաջ: Վստահ եմ, որ այդ նույն պատգամավորները շատ արագ գրանցվելու են միջազգային կազմակերպություններում կամ ԱՄՆ դեսպանատանը՝ քաղաքական ապաստան ուզելու», - ասել է Ղազինյանը: Քաղաքական գործչի խոսքով՝ պատգամավորները ցանկանում եմ ՍԴ-ին օրենքով դուրս մղել հանրաքվեի գործընթացից՝ իրավական աճպարարությամբ: «Նրանք բավական երիտասարդ են, նրանց ապագան գուցե լավը լինի, եթե հասկանան պետության և պետականության նշանակությունը», - ասել է Ղազինյանը՝ ավելացնելով, որ եթե ԱԺ պատգամավորները խելամիտ լինեին, վաղուց դուրս կգային, քանի որ իրենք են պատասխան տալու, իրենց վրա է ընկնելու պատասխանատվության ողջ բեռը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշումը անվավեր է ճանաչվել և ԱԺ արտահերթը չի կայանա, ինչին նախորդել էին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ քննադատական գրառումը ԱԺ «Լուսավար Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից: Նա նշել էր, որ Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության օրենքներում հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով: Բացի այդ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն էլ գրել էր, որ իշխանությունն այնքան է շտապում ՍԴ կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ արտահերթը նշանակում է ավելի շուտ, քան իրավունք ուներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01