Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դին մայրուղիով բերում են Երևան:
Ոստիկանները փակել էին Արմավիր-Երևան մայրուղին և թույլ չէին տալիս հարազատներին գալ Երևան:
Այնուամենայնիվ, զինվորի հարազատներին հաջողվեց ճեղքել պատնեշն ու շարժվել դեպի մայրաքաղաք:
Այս պահին Արցախում` զորամասի հրաձգարանում, հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատների հետ ճանապարհի եզրին գտնվող սրահներից մեկում բանակցում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Մահացած զինվորի հարազատներըչեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին, պնդում են, որ կատարվածը սպանություն է, և պահանջում են բացահայտել մեղավորներին:
Վահրամ Ավագյանի եղբոր կնոջ պնդմամբ` նա արձակուրդում է եղել հունվար ամսին, 12 օր տանն է եղել, հարազատների ու ընկերների հետ, շատ բարձր տրամադրություն է ունեցել, եղել է ուրախ, բացարձակապես չի բողոքել ծառայությունից, անգամ վերջին օրերին ցանկանում էր վերադառնալ զորամաս՝ ասելով, որ գյուղում զբաղմունք չկա, ձանձրանում է, ու բանակում ավելի հետաքրքիր է: Եվ հիմա հարազատները որևէ կերպ չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության գնալ:
Այս պահին բանակցություններն ավարտվեցին:
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանն ասաց, որ հիմա իր ասած ցանկացած բան շահարկման առարկա կարող է լինել:
«Այս պահին 3 ձերբակալված կա: Ընդ որում, 3 ձերբակալվածներից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է: Համածառայակիցներ են եղել: Նրանց միջև եղել է սրված խոսակցություն: Քննությունն ամեն ինչ կպարզի: Ես այս պահին չեմ կարող պնդել, որ եղել է ինքնասպանություն: Եվ ես ձեզ մի բան եմ խնդրում` դադարեցրեք այս հեռարձակումը»,- ասաց պաշտպանության նախարարը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01