Փաստաբան Հայկ Հարությունյանը փետրվարի 1-ի ահազանգել էր, որ նույն օրը ժամը 16:40-ի 16:50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ.Ղանդիլյանը, առերևույթ անցնելով պաշտոնական լիազորությունները, իր մոտ տուգանային հրապարակ բերված ավտոմեքենայի սեփականատիրոջ՝ վստահորդի հարցով եկած փաստաբան Հայկ Հարությունյանի վրա հարձակվել է լուտանքներով, վիրավորանքներով, սկսել է հրմշտել, ապա քաշքելով դուրս է հանել աշխատասենյակից և շենքից:
«Դա տեղի է ունեցել դասակի՝ մոտավորապես 10 ոստիկանների ներկայությամբ: Ինձ՝ որպես փաստաբանի, որևէ բացատրություն չի տվել այդ՝ առերևույթ հանցագործության տարրեր պարունակող վարքի համար:
Կարելի է պատկերացնել, թե սույն ոստիկանը ինչպես կվարվի կամ ինչպես է վարվում ոչ փաստաբանների հետ:
Սա մասնագիտական էթիկայի խախտում չէ, սա արարք է, որն իր մեջ առերևույթ հանցագործության տարրեր է պարունակում եւ իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ հասնելու իմ անձնական և մասնագիտական արժանապատվությանը հասցված վնասի հատուցմանը, ինչպես նաև մեղավոր պաշտոնյայի քրեական պատասխանատվությանը:
Իրավապահներին խնդրում եմ հայտարարությունը ընդունել ի գիտություն: Հայտարարության ստորագրված տարբերակը կուղարկվի դատախազություն երկուշաբթի առավոտյան:
Փաստաբանական պալատին խնդրում եմ պատշաճ կերպով արձագանել տեղի ունեցածին»,- ֆեյսբուքյան էջում գրել էր փաստաբանը:
Նախօրեին Հայկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ՃՈ Գյումրու բաժանմունքի 2-րդ դասակի հրամանատար մայոր Լ.Ղանդիլյանի խնդրանքով ինքն ու գործընկերներն այցելել են բաժանմունք և հանդիպել ինչպես իր, այնպես էլ երեկվա միջադեպին ներկա բոլոր ոստիկանների հետ:
«Խոսակցության ընթացքում, պարոն Ղանդիլյանը, ի պատիվ իրեն, ընդունեց, որ երեկ միջադեպը տեղի է ունեցել իր սխալի պատճառով, անհարկի նյարդայնացել է, որից հետո բոլորի ներկայությամբ ինձնից ներողություն խնդրեց: Ես բարձր եմ գնահատում այս մարդկային վերաբերմունքը և այսպիսով հայտարարում եմ, որ կոնֆլիկտը հարթված և սպառված եմ համարում: Հուսանք այլևս ոստիկանական համակարգում նման պատահարներ չեն լինելու և փաստաբան-ոստիկան հարաբերությունները լինելու են փոխադարձ հարգանքի և գործընկերային մթնոլորտում»,- մասնավորապես գրել է փաստաբան Հ. Հարությունյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01