Ural ավիաընկերությունը փետրվար ամսից իրավունք է ստացել Չինաստանից չարտերային թռիչքներով տեղափոխել միայն ռուսներին։ Այս մասին այսօր «РИА Новости»-ին տեղեկացրել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:
«Համաձայն Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշման, «Ուրալ ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է կանոնավոր թռիչքները դեպի Չինաստան (01.02.2020): Այդ օրվանից ավիաընկերությունն իրականացնում է միայն չարտերային թռիչքներ: Հայտերն ուղարկվել է Չինաստանի ավիացիոն իշխանություններին: Ըստ թույլտվության, ավիաընկերությունն իրավունք ունի տեղափոխել բացառապես Ռուսաստանի քաղաքացիների», - ասվում է փոխադրողի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այսօր նաև «Կոմերսանտ» թերթը հաղորդել էր, որ չինական Սիան-Սյանյան օդանավակայանում ավիաընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են տոմսեր ունեցող ԱՊՀ-ի շուրջ 70 քաղաքացիների ինքնաթիռ նստեցնել։
Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ-ն, հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից ու խորհուրդ տվել Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկությունները։
ՀՀ ԱԳՆ-ն ևս նշել էր, որ փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։ Չվերթի ավիատոմսերը փոխհատուցվել են:
«Դեսպանության և ՀՀ ԱԳՆ կողմից քայլեր են ձեռնարկվում նման զարգացումները կանխելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ դեսպանությունն անընդհատ կապի մեջ է Չինաստանում գտնվող և իրենց մասին հայտնած բոլոր ՀՀ քաղաքացիների հետ և արձագանքում է բոլոր հարցադրումներին»,-ասվում էր հայտարարության մեջ։
Այնուհետ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ փետրվարի 2-ին Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել էր և տեղափոխվել Ղազախստան:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44