Սա քաղաքական մոտիվացիա ունեցող հերթական շոուն է, որտեղ գործող իշխանությունը փորձում է բոլոր իրեն չհնազանդված, չհնազանդվող և չհնազանդվելու հեռանկար ունեցող ընդդիմադիրներին որևէ ձևով ճնշել։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով այսօր ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն։ Հիշեցնենք, որ հունվարի 28-ին բերման էր ենթարկվել նաև Նարեկ Սամսոնյանը, և նրա խոսքով՝ եթե այսօրվա դեպքը չնմանեցներ իր հետ կատարված դեպքին, չէր գա Ռուբեն Հայրապետյանին աջակցելու։ «Ըստ էության՝ սա նույնն է, ինչ մեզ հետ տեղի ունեցավ, պարզապես մենք ավելի քաղաքական ենք, մեր գործունեության ոլորտն ավելի է համընկնում քաղաքական հետապնդվող լինելու եզրույթի հետ, քան Ռուբեն Հայրապետյանինը, դրա համար ես խոստացել եմ, որ ցանկացած հետապնդվողի կողքին կանգնելու եմ»,- ասաց նա։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ռուբեն Հայրապետյանի՝ նախօրեին վկայի կարգավիճակով հարցաքննվելը Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում և հետո արդեն բերման ենթարկվելը, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց․ «Այս մասկի շոուն, որ տեղի է ունենում, շատ ծիծաղելի և զավեշտալի է, սա իշխանության թուլությունն է։ Փաշինյանն իր մանկական վախերը փորձում է կիրառել իր քաղաքական հակառակորդների վրա»,- ասաց նա և հավելեց, որ իշխանությունը պետք է իմանար Ռուբեն Հայրապետյանը զենք ունի՞, թե ոչ։ «Ակնհայտ քաղաքական հետապնդում է, բայց Նիկոլ Փաշինյանը մեկ բան պետք է լավ հասկանա, որը, ցավոք, չի հասկացել․ ի տարբերություն իրեն՝ այս ամենից վախեցող չկա»,-նշեց Սամսոնյանը։ Հիշեցնենք, որ այսօր Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
tert.am
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
16:24 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:35 26.06.25
10:02 26.06.25
11:12 26.06.25
11:02 26.06.25
10:39 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03