Ես չեմ բացառում, որ մեր ընդդիմադիր գործընկերները քննարկումների փուլում միանան մեր նախաձեռնությանը, որովհետեւ սա եւս մեկ հնարավորություն է կոորդինատներին քաղաքական դիրքորոշումների ընդդիմադիր մեր գործընկերների համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգին:
Նշենք, որ մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելիս պարտադիր չլինի ստանալ ՍԴ-ի եզրակացությունը:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանի պնդմանը, որ այս նախագծի նպատակը Հրայր Թովմասյանի հարցերը լուծելն է, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե տիկին Անի Սամսոնյանը եւ մեր մյուս գործընկերները տեղյակ չեն, Հայաստանում եւ ՀՀ-ից դուրս գործում են քաղաքական առումով պարտիզանական խմբեր, որոնք ենթարկվում են հիմնականում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին,ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի բեկորային մնացորդներին: Այդ բեկորները գործում են թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Այդ բեկորները ՀՀ քաղաքացին մերժել է իրենց ղեկավարով հանդերձ, եւ իրենց սպասվում է նույնը: Հին աշխարհը վերացել է եւ իրենք այդ հին աշխարհի հետ միասին հայտնվելու են պատմության գրկում»:
Նա հավելեց, որ այս նախագիծը նպատակ ունի լուծել ՀՀ-ում առկա եւ բոլոր կողմերից փաստված դատական ճգնաժամը եւ դա լուծվելու է:
Դիտարկմանը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ մինչեւ վերջ գնալու է, չի ընկրկելու, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինքը մինչեւ վերջ ուր է գնալու, ես կարող եմ ասել, որ իր վերջին հարցազրույցում տեսա պարտված մարդու, որը նույնիսկ այսօր պատրաստ է ամեն ինչի, միայն թե այս իրավիճակն ինչ-որ ձեւով հանգուցալուծվի եւ ինքը այդտեղից կարողանա իր շահը ստանալ: Բայց ցավոք սրտի, ոչ միայն ինքը, այլ շատ անուններ այսօր հայտնվել են մի իրավիճակում, որ իրենց ականջին նստում են ու ասում են, որ իրենք կարող են ինչ-որ ձեւով հետ բերել անցյալը, կարող են վերականգնել այն «երջանկությունը», որի մեջ տասնամյակներ շարունակ ապրել են: Այդ մարդկանց համոզում են եւ նետում են այդ խարույկի մեջ, եւ այրում են՝ այդ մարդկանց եւ որպես քաղաքական գործիչ, եւ որպես անձեր վատ վիճակի մեջ դնելով»:
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
16:24 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:35 26.06.25
10:02 26.06.25
11:12 26.06.25
11:02 26.06.25
10:39 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03