ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2020թ. փետրվարի 4-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:
Ակադեմիկոս Արամ Շահինյանի գիտական գործունեությունը վերաբերում էր հեղուկ բյուրեղների, մակերևութաակտիվ նյութերի միցելների և կենսաբանական թաղանթների կառուցվածքային անցումների ու նրանց ֆունկցիոնալ հատկությունների փոխադարձ կապին։ Առաջարկել է նշված համակարգերում կառուցվածքային անցումների տեսություն, զարգացրել է քիմիական և կենսաբանական տեղեկագիտական գիտությունների ուղղությունը: Նա 250-ից ավելի գիտական հոդվածների, 3 մենագրության, 1 գրքի հեղինակ էր և 3 գրքի համահեղինակ:
Արամ Շահինյանը մեծ ներդրում է ունեցել իոնական պոլիմերների առաջացման մեխանիզմների և հատկությունների փոխադարձ կապի տեսության ստեղծման գործում: Ստացված արդյունքները դարձել են դասական և օգնել ստեղծել պոլիացետալների արդյունաբերական արտադրություն: Միցելների ջրային լուծույթների ֆիզիկական քիմիայի և էմուլսիոն պոլիմերացման բնագավառում Արամ Շահինյանը մշակել է էմուլսիոն պոլիմերների ստացման մեխանիզմի և հատկությունների վրա համակարգի դինամիկ կառուցվածքի ազդեցության տեսությունը: Մակերեսային ակտիվ միացությունների լուծույթների վերաբերյալ Արամ Շահինյանի կողմից առաջարկված պատկերացումների շնորհիվ զարգացել է նոր գիտական ուղղություն:
Արամ Շահինյանի ղեկավարությամբ 2000 թվականից Հայաստանում ակտիվորեն զարգացել է համակարգչային քիմիա և կենսաբանություն ուղղությունը: Առաջին անգամ Հայաստանում հիմնադրվել են մոլեկուլային դինամիկայի և համակարգչային թաղանթաբանություն գիտական ուղղությունները՝ ընդգրկելով ֆոսֆոլիպիդային թաղանթների, միցելային լուծույթների և լիոտրոպ հեղուկ բյուրեղների հետազոտության ոլորտները: Հաշվողական ռեսուրսների կիրառմամբ ստացվել են նոր գիտական արդյունքներ, որոնք հրատարակվել են աշխարհի բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում:
Արամ Շահինյանը 1992-1999 թթ. եղել է ՀՀ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար, 1999-2011 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ բնական, ապա քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար: 1996-2007թթ. նա եղել է Եվրոպական «INTAS» կազմակերպության գործունեության համակարգողը Հայաստանում, 1996-1997 թթ.՝ Հայ-Ռուսական համալսարանի ստեղծման համատեղ հանձնաժողովի համանախագահ:
Արամ Շահինյանը 2008թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2009թ. արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման:
Ճանաչված գիտնականի, բարյացկամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում:
Արամ Շահինյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-13.30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01