ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու նպատակով Ռեյկյավիկում մի շարք հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների ու ակադեմիական բնագավառի ականավոր ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Հունվարի 28-ին Ռեյկյավիկում պատգամավորը հանդիպել է խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնի հետ: Անդրադարձ է կատարվել հայ-իսլանդական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին և ՀՀ ԱԺ Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի հետագա անելիքներին: Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները: Քննարկվել են Մարգրետ Տրիգվադոտիրի և մի խումբ այլ պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի և առաջխաղացման գործընթացին նպաստելու հետագա անելիքները: Պատգամավորը խոսնակին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները և Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սիգրիդուր Անդերսենի հետ: Որպես Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի անդամ` պատգամավորն ընդգծել է միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությունը: Նա ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլը, ինչպես նաև կարևորել Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համապատասխան բանաձևի ընդունումը: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այդ քայլով Իսլանդիան իր ներդրումը կունենա ցեղասպանությունների կանխարգելման գործում և որպես օրինակ է բերել բոլորովին վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի և Սենատի կողմից ընդունված բանաձևը:
Հունվարի 28-ին Ռեյկյավիկում ցուցադրվել է Ջո Բերլինգերի` Հայոց ցեղասպանության մասին “Intent to destroy: Death, denial & depiction ” փաստավավերագրական ֆիլմը: Ներկա են եղել Իսլանդիայի մի շարք քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրմանը մեծ աջակցություն է ցուցաբերել աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը: Ցուցադրությունից առաջ Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ներածական խոսքով:
Հունվարի 29-ին Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել Իսլանդիայի առաջատար Ֆրետաբլադիդ (FrռttablaՐiՐ) լրատվականին:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44