Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև դրվող խնդիր չկա, թե ինքը հող է հանձնում, բայց նա հանրային կարծիքը մանիպուլացնում է նաև այն իմաստով, թե միակ ղեկավարն է, որ հողեր հանձնելու կամ վերադարձի հետ կապված որևէ բան չի բանակցելու: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին․ արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով պանելային քննարկման ընթացքում հայտարարեց վերլուծաբան Կարեն Բեքարյանը: «Մենք ունենք լրիվ այլ խնդիր՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության դիրքե՛րը բանակցային գործընթացում, դիրքե՛րը միջազգային հանրության ընկալումներում, դիրքե՛րը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումների համատեքստում, որն այսօր քայլ առ քայլ վերածվում է ավերակի: Այն, ինչը տարիների ընթացքում հասցված էր բոլոր կողմերի ընկալումներում, որ կարմիր գիծ է, այդ կարմիր գծերը խարխլված են, և այս պահվածքն իր հետ բերում է գլոբալ մարտահրավերներ»,-ասաց նա՝ ընդգծելով, թե բանակցային դիրքերը խարխլված են այնպես, որ հետո եկող ուժերն այդ դիրքերը վերականգնելու խնդիր են ունենալու: Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի այն հարցին, թե արդյո՞ք ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր խաղաքարտերը տալիս է Ադրբեջանին՝ արդեն արտոնված պատերազմ սկսելու համար, ասաց, թե դա, ոչ թե հարց է, այլ պնդում է, որի հետ որևէ մեկը չի կարող չհամաձայնել: «Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը կնստե՞ր բանակցությունների, եթե տարածքների հարց չլիներ. Չէ՛ր նստի: Եվ ակնհայտ է չէ՞, որ իրենք շատ գոհ են թե՛ Ժնևից, թե՛ Բրատիսլավայից»,-ասաց Շահնազարյանը՝ նշելով, թե տարածքների հանձնման հարցը քննարկվել է առաջին օրվանից: «Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ չի ստորագրելու վերջում, բայց իրավիճակի մասին շատ ենք խոսել, որ հիմա Հայաստանը լրիվ մեկուսացված է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Ադրբեջանը մի կողմում են, Հայաստանը՝ մի այլ կողմում, և մեղավորը, պարզ է, որ արդեն մենք ենք»,-ասաց նա՝ նշելով, որ եթե դիվանագիտության մեջ մի բան ասվում է, դա արդեն արձակված գնդակ է, չի կարող վերադարձվել, ինչը ստորագրությունից պակաս ուժ չունի: Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն էլ ընդգծեց՝ բանակցային օրակարգ չունենալն էլ օրակարգ է: «Մեր բանակցությունների ամբողջ ընթացքում մեր դիվանագիտությունը պայքարել է Ադրբեջանի բերած օրակարգի դեմ: Հիմնական դիվանագիտական փամփուշտը, որ պահում է Նիկոլ Փաշինյանը, վետոյի իրավունքն է: Բացառվում է, որ ինքն ինչ-որ բան կստորագրի, բայց նաև որևէ փաստաթուղթ չի ներկայացնում, որ դա ընդունվի, կամ ոչ: Ժամանակը ցույց տվեց, որ առանց արյան այս հարցը չի լուծվելու»,-ասաց Հակոբյանը՝ նշելով նաև, որ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, որը փախել է բանակից, որևէ առնչություն չունի պաշտպանության հետ, խոչընդոտել է բանակի կայացմանը, ասում է՝ եկել է փրկելու Ղարաբաղը ղարաբաղցիներից:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03