9-ամյա երեխայի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` 9-ամյա տղա երեխայի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունը կշարունակվի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ 2019թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 2010թ. ծնված տղայի մայրն ահազանգել է այն մասին, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին իր 9-ամյա որդու նկատմամբ բնակարանում և նույն շենքի բակում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում, երեք անձինք սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:
Դեպքի առթիվ 2020թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որը 2020թ. հունվարի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ: Երեխան հարցաքննվել է օրինական ներկայացուցչի, փաստաբանի և մանկավարժի ներկայությամբ և տվել ցուցմունքներ: Երեխան հայտնել է, որ իրենց բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ նույն անձինք ունեցել են սեռական հարաբերություն:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնանշել է բնակարանի ննջասենյակը, որտեղ նրա նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ինչպես նաև՝ շենքի բակային տարածքը, որտեղ կայանել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում երեխան ենթարկվել է սեռական բռնության:
Տուժող երեխայի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն արդեն իսկ ստացվել է:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնին՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Որպես վկա հարցաքննվել է երեխայի տատիկը, ով հերքել է թոռնիկի կողմից հայտնած տեղեկատվությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայտնում են նաև, որ նույն երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ քննվել է նաև 2017թ., որի ընթացքում տևական ժամանակ կատարվել են քննչական գործողություններ: Նշված քրեական գործը 2019թ. կարճվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01