Hraparak.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով իր խոսքում նշել է, որ ինքը ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխման նախագծի համահեղինակը չէ:
- Պարոն Աղազարյան, քիչ առաջ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրավաբանները, սահմանադրագետներն արդեն հասցրին տեսակետ հայտնել, որ դրանով վերջնականապես տապալելու եք սահմանադրական կարգը, գլխատելու եք դատական իշխանությունը։
- Որտեղի՞ց իմացան այդ ամենը, եթե մենք նախագծերը չենք քննարկել եւ փետրվարի 6-ի արտահերթ նիստում ենք պատրաստվում անել։
- Նախագիծը հրապարակված է, 37 պատգամավորներով առաջարկում եք չեղարկել Սահմանադրության 213-րդ հոդվածը։
- Ես դրանից տեղյակ չեմ, ես ուրիշ նախագծից եմ տեղյակ, որի վերաբերյալ արտահերթ է հրավիրվելու։
- Այսինքն, Դուք սահմանադրական փոփոխությունների համահեղինակ չե՞ք, բա ինչո՞ւ է Ձեր անունը գրված։
- Չէ, ես հարցի էությանն եմ տեղյակ, բայց գիտեմ, որ արտահերթը վաղն է լինելու։
- Մի խումբ պատգամավորների հետ չե՞ք առաջարկում Սահմանադրության 213-րդ հոդվածը չեղյալ համարել եւ դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները։
- Այդ պատգամավորներն են առաջարկում։
- Հիմա Դուք Սահմանադրությունում փոփոխություն անելու նախագծի համահեղինա՞կ եք, թե՞ ոչ, եթե այո՝ ասացեք խնդրեմ՝ ի՞նչ է Ձեր ուզածը, ի՞նչ եք առաջարկում։
- Իմ նախագիծը բոլորովին այլ է, իմը փաթեթ է, որը գտնվում է շրջանառության մեջ, իմ նախագիծը Սահմանադրության մի կետին չի վերաբերում, տարբեր կետերի է վերաբերում եւ ոչ միայն Սահմանադրության, դա դատական համակարգի բարեփոխման մասին փաթեթ է։
Հիմա սա մասնակի հարց է,որը նպատակ ունի որոշակի խնդիրներ լուծելու, որի իրավաբանական տեխնիկան մեր գործընկերները մշակում են։
- Պարոն Աղազարյան, փաստորեն, Դուք Սահմանադրության իմ նշած հոդվածի փոփոխության առաջարկով հանդես չեք եկել, բա ինչո՞ւ է Ձեր անուն-ազգանունը ստորագրվել նախագծի հեղինակների շարքում։
- Դա չի նշանակում նախագծի հեղինակ, դա նշանակում է, որ ես հավանություն եմ տվել, որպեսզի արտահերթ նիստ հրավիրվի եւ այդ հարցի հետ կապված քննարկում լինի։ Ի վերջո, 37 հոգի չեն կարող մի նախագծի համահեղինակ լինեն։
- Այդուհանդերձ, գնահատեք այն առաջարկը, որ պետք է չեղյալ համարել Սահմանադրության 213-րդ հոդվածը եւ դադարեցնել ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի։
- Ես չեմ ուզում գնահատական տալ, որովհետեւ ես էլ ունեմ իմ առաջարկները, եւ, հետեւաբար, քննարկումների արդյունքում բոլորիս առաջարկներն իմի կբերենք եւ կգանք մի հայտարարի։ Էլի եմ կրկնում՝ երեսունքանի պատգամավոր չեն կարող որոշում կայացնել, ու այդ պատճառով է արտահերթ նիստ հրավիրվել։
- Դուք կո՞ղմ եք ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ առաջարկին։
- Ես այս պահին չեմ կարող պատասխանել՝ դրական կամ ժխտական, երբ իմ գործընկերները տեխնիկայի մասին կլուսավորեն, ես կկողմնորոշվեմ։
- Իսկ հնարավո՞ր է, որ, Ձեր կամքից անկախ, Ձեր անունը գրեին մի նախագծի տակ, որի հետ կապ չունեք։
- Ես ասում եմ՝ դա արտահերթ նիստ հրավիրելու համար է, ու այդքան մարդ չեն կարող նախագծի հեղինակ լինել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում.
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03