Ի վերջո իրականացնում ենք նախորդ ռեժիմի վերջին որջը մաքրելու հեղափոխության մեր խոստումը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ասաց իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
«Շատերդ իրավացիորեն կասեք՝ ուշացել եք, սակայն մեր որդեգրած արժեքները ստիպում էին հնարավորություն տալ մարդկանց՝ իրենց սխալներն ուղղելու, եթե կուզեք՝ դարձի գալու: Բայց տեսանք, որ մարդիկ տարիներ շարունակ իրենց ոտքերն են սրբել ոչ միայն Սահմանադրության ու ժողովրդավարական արժեքների, այլև քաղաքացիների ու նրանց արժանապատվության վրա, կառչել ու մարտնչում են իրենց վերջին՝ նեղ կուսակցական որջի համար,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Սահմանադրական դատարանը եղել է պետության զավթման գործիքը, և մեր երկրում ընտրական կեղծիքների դատական ողջ համակարգի վերահսկման, ճնշման մեխանիզմները ստացել են հենց այս մարմնի կնիքը:
«Պետք է հասկանալ, ինչո՞ւ է իշխանազերծ եղած օլիգարխիան կռիվ տալիս այս մարմնի լեգիտիմության բարձրացմանն ուղղված ցանկացած քայլի դեմ: Քանի որ հենց բարձրագույն դատական ատյանն է մնացել այն փրկօղակը, որը կարող է հետաձգել նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու պահը, քանի որ հենց Սահմանադրական դատարանը հնարավորություն կստեղծի նախկինների ռևանշիստական մղումների ու վրեժխնդրության իրականացման համար»,- ասաց Գայանե Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով, ժողովրդի կամքով ձևավորվելու է նաև այս մարմինը և այլևս չենք կարող տարիներով կեղեքված քաղաքացու վրա ոտքերը մաքրել, սա մեր երկրում բացառվելու է ընդմիշտ: Գայանե Աբրահամյանն ասաց նաև, որ Սահմանադրական դատարանի խնդիրը օրհասական է երկրի համար:
«ՍԴ-ն թերևս միակ գործիքն է, որ անցումային արդարադատությունը վիժեցնելու է, դատական համակարգի առողջացման համար արվող վեթթինգի գործընթացն է վիժեցնելու, նաև պետական ինստիտուտների ժողովրդավարացման բոլոր ծրագրերը խափանելու է: Պետք է հիասթափեցնեմ, սա ձեզ չի հաջողվելու և արդարության վերականգնման անկասելի իրավական գործընթացը հաղթական է լինելու»,- ասաց պատգամավորը:
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
12:17 26.06.25
11:12 26.06.25
12:03 26.06.25
10:02 26.06.25
10:39 26.06.25
11:02 26.06.25
12:35 26.06.25
11:36 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03