ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Խորհրդարանում խոսել է գործող սահմանադրության և առաջարկվող նոր սահմանադրության տարբերություններից: Վարչապետն ասել է, որ գտել են երազանքի Սահմամանադրական դատարանի մոդելը:
«ՍԴ դատավորը 35 տարի մնում է պաշտոնում, սա իսկապես աննորմալ երևույթ է: Նոր սահմանադրությամբ կարող է պաշտոնավարել 12 տարի և նույն մարդը կարող է ընտրվել ընդամենը մեկ անգամ: Ահա այսպիսի սահմանադրություն է գրված:
Դեֆակտո և դեյուրե ՍԴ-ն դարձել է տանիք ընտրությունների կեղծման և իշխանության բռնազավթման համար: Նախագահական ընտրությունների ընթացքում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել իր իրավունքը: Որովհետև ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ քաղաքացին չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնար զսպման անհրաժեշտությանը: Հետո ՍԴ անդամները գրքեր են գրել դրա մասին, կարդացել դասախոսություններ, բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի՝ բա քվեաթերթիկների լցոնումնե՞րը, բա ընտրությունների եկող մեռած հոգինե՞րը , բա վստահված անձանց ծեծի ենթարկե՞լը, բա հեռուստաընկերությունների տոտալ վերահսկո՞ւմը :
Ահա անպատասխան ծանր հարցերի բեռը անցյալում թողնելու և նոր էջ բացելու մոդել է առաջարկվել, որը եկեք անվանենք երազանքի սահմամանադրական դատարան: Այն չի լինի քաղաքական մի ուժի կրնկի տակ:Մենք գտել ենք երազանքի Սահմամանադրական դատարանի մոդելը, բայց ունենք հին դատավորներ, որոնց լիազորությունները չենք կրճատելու»,-ասաց վարչապետը:
«Մենք նրանց կպարտադրենք ուրիշ գործողություն և այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար : Մենք այսօր պետք է որոշում կայացնենք այդ հարցը ժողովրդով լուծելու համար: Եվ հույս ունեմ, որ ԱԺ-ն որոշում կկայացնի 213 հոդվածը փոխելու հարցով՝ համաժողովրդավարական հանրաքվե նշանակելու մասին: Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված ՍԴ բոլոր անդամնների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակած օրը ՀՀ քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր և այո ասեն այս փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդի իշխանությանը: Այս պարագայում կշարունակվեն պաշտոնավարել երկու նորանշանակ դատավորները՝ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում չկա մի խնդիր, որի լուծման լիազորությունը ժողովուրդը չունի:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44