Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախում առաջիկա նախագահական ընտրությունների և մասնավորապես փետրվարի 26-ին մեկնարկող քարոզարշավի կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «2020 թվականի մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններն ունեն բացառիկ պատմական նշանակություն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման, պետական ինստիտուտների կայացման, արցախյան հիմնախնդրի լուծման, երկրի զարգացման համար: Արցախի նախագահի թեկնածուների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է սույն թվականի փետրվարի 26-ին, սակայն որոշ թեկնածուներ արդեն իսկ իրականացնում են քարոզչություն՝ խախտելով Արցախի հանրապետության Ընտրական օրենսգրքով նախատեսված նախընտրական քարոզչություն անցկացման հիմնական սկզբունքները՝ հիմնված ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքի վրա: Արցախի մի քանի վարչական շրջանների ղեկավարներ արդեն իսկ հանձնարարականեր են տվել իրենց ենթականերին, գյուղապետերին՝ նախագահի թեկնածուներից մեկի օգտին քարոզչություն իրականացնելու առնչությամբ՝ օգտագործելով վարչական ռեսուրսներն ու լծակները: Փաստացիորեն, իշխանությունների թողտվությամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ապօրինաբար փորձում են ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Մասսայական բնույթ է կրում նաև բարեգործության պատրվակով քաղաքացիներին ինչ-ինչ խոստումներ տալը՝ նաև մասամբ դրանք իրագործելը: Փաստացիորեն, ընտրողներին կա՛մ տրվում է ընտրակաշառք, կա՛մ դա կատարելու խոստում՝ դրանով իսկ փորձելով վաղօրոք ազդել ընտրությունների արդյունքների վրա: Արցախի «Արդարություն» կուսակցությունը դիմում է Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին, որպեսզի վերջինս ամբողջությամբ կիրարկի ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացման երաշխավորի իր սահմանադրական պարտավորությունը: Իրավապահ մարմինների կողմից ժամ առաջ պետք է իրականացվեն գործողություններ, որով կկանխարգելվեն վարչական ռեսուրսի և լծակների օգտագործմամբ որևէ թեկնածուի օգտին իրականացվող ապօրինի աշխատանքները: Այս համատեքստում հետաքրքիր է, որ ս.թ. փետրվարի 5-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպում է տեղի ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, Ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ։ Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների կազմակերպչական աշխատանքները և կատարողականները, ինչը, մեր դիտարկմամբ, բացահայտ միջամտություն է Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների գործընթացին։ Կարծում ենք, որ այդ հանդիպմանը անհրաժեշտ էր քննարկել հասարակությանը հուզող, անարդարություններով մարդկանց «ձայները գնելու» իրողությունները և դրանց կանխարգելելուն ուղղված գործողությունները: Ուստի, անհասկանալի է այդ ձևական կամ կանխակալ հանդիպումների իմաստը: Լիահույս ենք, որ հենց վաղը մենք ականատես կլինենք մեր բարձրացրած հարցերի առնչությամբ Նախագահի կողմից գործուն միջամտությանը: Հակառակ պարագայում, չի բացառվում, որ համապետական ընտրություններում մասնակից այլ քաղաքական թիմերի կողմից կատարվեն համապատասխան կանխարգելիչ քայլեր՝ ապօրինությունները բացառելու նպատակով: Արցախի ներկա իշխանությունների, քաղաքացիների և համայն հայության համատեղ ջանքերով պետք է բացառվեն ապօրինության բոլոր դրսևորումները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի անցանկալի սրման»:
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
12:17 26.06.25
11:12 26.06.25
12:03 26.06.25
10:02 26.06.25
10:39 26.06.25
11:02 26.06.25
12:35 26.06.25
11:36 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03