Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում Սոչիում, կատակով դժգոհել է, որ Սոչիում իր կեցավայրում գրեթե ձյուն չկա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու երկրների նախագահները բանակցություններ են անցկացնում Սոչիում, նրանք մտադիր են քննարկել երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր, նավթագազային խնդիրները: Նրանք նախ կանցկացնեն դեմառդեմ հանդիպում, այնուհետև նրանց կմիանան երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները: «Ձեր բախտը բերում է, շատ ձյուն կա: Այնտեղ, որտեղ ես եմ մնում, գրեթե ձյուն չի մնացել: Ահա այնտեղ, մի քիչ ներքև»,- ցույց է տվել Լուկաշենկոն` նկատի ունենալով Սոչիում իր կեցավայրը: Ի պատասխան, Պուտինը ցույց է տվել լեռների ուղղությամբ` ասելով, որ այնտեղ ավելի շատ ձյուն կա: Դրանից հետո Պուտինը հրավիրել է Լուկաշենկոյին զրույցի, և առաջնորդները ժպտալով գնացել են բանակցելու: Նշենք, որ վերջին շրջանում Լուկաշենկոն հաճախ է ՌԴ-ին ուղղված քննադատությամբ հանդես գալիս, իսկ վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Մինսկ այցից հետո, երկու երկրների հարաբերություններում առաջընթաց է նկատվում: Անգամ հայտարարվել էր, որ Բելառուսը մոտ ժամանակներս դեսպան կուղարկի ԱՄՆ: 2006 թվականին ԱՄՆ-ն «մարդու իրավունքների խախտման» և «ժողովրդավարական ինստիտուտների խարխլման» մեղադրանքով պատժամիջոցներ էր սահմանել որոշ բելառուս քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ: 2008 թվականին երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին: Այդ ժամանակվանից ի վեր դեսպանությունները ղեկավարում էին ժամանակավոր հավատարամատարները: 2015 թվականին Վաշինգտոնը մասնակի կասեցրել է պատժամիջոցները և ամեն տարի երկարաձգել է այդ որոշումը: 2019 թվականին Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր Մինսկում ամերիկյան դիվանագետների նկատմամբ սահմանափակումները չեղարկելու մասին:
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44