Ես դեմ եմ քվեարկելու, անգամ եթե խմբակցությունը կողմ լինի, ես իմ ընտրական իրավունքն եմ իրականացնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով առաջիկա Սահմանադրական հանրաքվեին:
Նա նշեց, որ իշխանությունները հասկանում են, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող բավարարել իրենց «ամբիցիաները», ուստի, շրջանցելու համար առաջ քաշեցին նման օրակարգ և միանգամից դրեցին հանրաքվեին:
«Բայց պետք է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր և նոր գնար ՍԴ, իսկ եթե առաջին ընթերցմամբ չի ընդունվում, այդ նախագիծը պետք է հանվի օրակարգից: Հանրաքվե անելու մասին որոշում ԱԺ-ն կարող է ընդունել, եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, գալիս է երկրորդ ընթերցմամբ և չի ընդունվում օրենքը: Այդ ժամանակ միայն օրենքով նա իրավունք ունի հարցը դնել հանրաքվեի: Եթե ՍԴ հարակցություն չկա, այդ նախագիծը չի կարող ընդունվել, դրվել հանրաքվեի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը
Նրա կարծիքով՝ երեկ ինչ-որ տեղի ունեցավ խորհրդարանում հակասում է ՀՀ տարբեր իրավական նորմերի բովանդակությանը: Նա նշեց, որ վարչապետի ելույթն իր համար համոզիչ չէր, որովհետև ելույթը պետք է նվիրված լիներ այն հիմնավորմանը, թե ինչու է պետք փոխել Սահմանադրության 213 հոդվածը:
Խոսելով ԲՀԿ դիրքորոշման մասին՝ Պետրոսյանը նշեց, որ ԲՀԿ–ն ողջունում է հանրաքվեն, իհարկե, եթե առարկան թույլ է տալիս հանրաքվե իրականացնել. «Մենք չենք կարող հանրաքվե անցկացնել և որոշել արևը դուրս է գալիս արևելքի՞ց, թե՞ արևմուտքից: Ես գտնում եմ, որ Սահմանադրության 213 հոդվածը ընդհանրապես չպետք է դառնար քննարկման, առավել ևս այդ մեկ փոփոխության համար հանրաքվե անցկացվեր»,- նշեց նա
Հարցին՝ եթե հանրաքվե լինի, ԲՀԿ-ն «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի կողմնակիցն է լինելու, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ չի կարող հիմա կուսակցության անունից խոսել, մեկ գիշերվա մեջ չեն հասցրել որոշում կայացնել:
«Ես դեմ եմ, ոչ թե դեմ եմ ընդհանարապես այս պրոցեսին, ես դեմ եմ քվեարկելու: Եթե խմբակցությունը կողմ լինի, ես դեմ եմ քվեարկելու, ես իմ ընտրական իրավունքն եմ իրականացնում: Ես անձամբ դեմ եմ»,- ընդգծեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01