Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը հայտնել է, որ բժշկական պաշտպանիչ դիմակների՝ առաջիկա 4–6 ամսվա պաշաները սպառվել են, հայտնում է nur.kzկայքը: Պաշտոնյան ընդգծել է, որ Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին դիմակների պահանջարկն ավելացել է հարյուր անգամ, ինչի հետևանքով դրանց գինը քսան անգամ բարձրացել է: ԱՀԿ ղեկավարը նշել է, որ անձնական պաշտպանության միջոցները նախևառաջ անհրաժեշտ են հիվանդներին, նրանց խնամողներին ու բուժանձնակազմին: Նա դիմել է վարակի ցածր մակարդակ ունեցող երկրներին՝ կոչ անելով չկուտակել դիմակները: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44