ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի որոշմամբ՝ բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ է նշանակվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի անդամ Մհեր Անանյանը, ով աշխատանքային մեծ փորձ ունի ֆինանսաբանկային ոլորտում։
Մհեր Անանյանը ծնվել է 1968թ. նոյեմբերի 10-ին, Երեւանում։
1985-1992թթ․-ին սովորել եւ ավարտել է Ազգային գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2005-2008թթ-ին՝ «Եվրասիա» միջազգային համալսարանը։
1991թ․-ի օգոստոսից մինչեւ 1992թ.-ի հունվարը եղել է ՀայՊետառբանկի Ֆինանսների զարգացման վերլուծության վարչության տնտեսագետ։
1992-1994թթ․-ին աշխատել է Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղի վարկային բաժնի տնտեսագետ։
1994-1995թթ․-ին՝ «Ասատրյան & Դյուֆոր» ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մարքեթինգի գծով փոխտնօրեն։
1995-1996թթ․-ին եղել է Հայագրոբանկի վարկավորման կառավարչության գրավադրման աշխատանքների կազմակերպման եւ իրացման բաժնի ավագ տնտեսագետ։
1996-1997թթ․-ին զբաղեցրել է Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարչի տեղակալի, իսկ 1997-1998թթ․ նույն բանկի քաղաքային վարչության պետի պաշտոնը։ 1998-1999թթ․-ին եղել է Հայէկոնոմբանկի Խորհրդային մասնաճյուղի կառավարիչ։
1999-2000թթ․-ին աշխատել է Հայագրոբանկի Փոխատվական գործառությունների դեպարտամենտի Սեփական միջոցներով փոխատվության վարչության պետ։
2002թ․-ի ապրիլ-օգոստոս ամիսներին զբաղեցրել է «Յունիբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2002թ․-ի օգոստոսից 2003թ․-ի փետրվարը` «Կենտրոն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2003թ․-ին հիմնադրել է «Էյ-Էմ ընդ Ջի-Էյ Գրուպ» ՍՊԸ –ն։
2005թ․-ի փետրվար-օգոստոս ամիսներին զբաղեցրել է Արաբկիր թաղապետարանի Հարկային եկամուտների հաշվառման եւ գանձումների բաժնի պետի պաշտոնը։
2005-2006թթ․-ին եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության Բյուջետային բաժնի պետ։
2006-2013թթ․-ին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ։
2013-2015թթ․-ին զբաղեցրել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
2015-2017թթ․ հանդիսացել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ։
2017-2019թթ․-ին եղել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ։
2019թ․հուլիսի 19-ից հանդիսացել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի անդամ։
2019թ-ի նոյեմբերից 2020թ․-ի փետրվարը աշխատել է գլխավոր դատախազի խորհրդական՝ տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի գծով։
2020թ․ փետրվարի 10-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետերերի ժողովի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է խորհրդի անդամի նրա պարտականությունները եւ խորհրդի որոշմամբ նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն, վարչության նախագահ։ Որոշումն ուղարկվել է Կենտրոնական բանկ՝ գրանցման։
Մ․ Անանյանը Դատական ծառայության 1-ին դասի խորհրդական է։
Ամուսնացած է, ունի չորս դուստր։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01