Փետրվարի 5-ին, ժամը 14․10-ի սահմաններում, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում ստացվեց, որ Վանաձորի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի վարչությունը: Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ բռնության հետքերը 51-ամյա տղամարդու դեմքին ու գլխին են։
Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցելով նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Վեր հանվեցին ու վերլուծվեցին սպանվածի և այլ անձանց միջև հնարավոր տարաձայնություններն ու խնդիրները։ Հարցման ենթարկվեցին տղամարդու ազգականները, ընկերները, մտերիմներն ու Բուլղարական 2-րդ ավանում բնակվող մի խումբ անձինք։
Հետախուզական միջոցառումների ընթացքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելուն նպաստող տվյալներ հայտնած անձինք ներկայացվեցին քննչական բաժին՝ հարցաքննության։ Հարցաքննվողներից 33-ամյա մի տղամարդու ցուցմունքի համաձայն՝ փետրվարի 4-ին Բուլղարական 2-րդ ավանի բնակիչներից մեկն ու սպանված տղամարդը վիճել էին, որի ընթացքում 21-ամյա երիտասարդը ձեռքերով, ոտքերով և էլեկտրական ջեռուցիչով խփել էր սպանվածին։ Քննության համար առանցքային տեղեկություններ հայտնած տղամարդն ու երիտասարդն առերես հարցաքննվեցին, որի ընթացքում տղամարդը պնդեց իրավապահներին հայտնած տեղեկությունը, ուստի 21-ամյա երիտասարդը, որպես կասկածյալ, ձերբակալվեց։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություննեը նոր թափ առան։ Շնորհիվ քրեական հետախույզների ծավալուն և հմուտ գործողությունների, որոնք հրապարակման ենթակա չեն, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 33-ամյա տղամարդը սուտ ցուցմունք է տվել, ավելին՝ 51-ամյա տղամարդուն ոչ թե ձերբակալված երիտասարդն է սպանել, այլ՝ ինքը։
Փետրվարի 11-ին նախաքննական մարմինը որոշում կայացրեց Վանաձորի բնակիչ, 33-ամյա Դավիթ Դավթյանին քրեական գործով մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը հայտարարվեց հետախուզում, իսկ ձերբակալված երիտասարդը բաց թողնվեց։ Այժմ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Դավիթ Դավթյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Բազումի կա՛մ այլ բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03