ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը փետրվարի 10-12-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդի կողմից հրավիրված աշխատաժողովին։
Փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԱՃԹՆ իրականացնող երկրների կլոր-սեղան քննարկումներին, որտեղ օրակարգային հարցերից են եղել ԱՃԹՆ վալիդացիայի ընթացակարգի հնարավոր փոփոխությունները, հանքարդյունաբերության ոլորտում էներգետիկ փոխակերպման եւ կոռուպցիայի կանխարգելման թեմաները։
Փոխնախարար Շուշանյանն աշխատաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցներով՝ նվիրված «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում․ տեխնիկական խնդիրները եւ դրանք հաղթահարելու ուղիները», «ԱՃԹՆ ազդեցությունն անդամ երկրներում» թեմաներին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում իրավական ակտերի մշակման ընթացքում վերհանված բացերին եւ հետագայում լրամշակման ենթակա իրավակարգավորումներին՝ միեւնույն ժամանակ անդամ երկրներին առաջարկելով իրենց օրենսդրական նախաձեռնություններում ի սկզբանե հաշվի առնել նաեւ հայաստանյան գործնական օրինակը:
Փոխնախարարի կողմից միջազգային քարտուղարությանն առաջարկվել է նաեւ հնարավորության դեպքում համագործակցություն հաստատել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ՝ թափանցիկության առավել խիստ պահանջներ ունեցող կարգավորվող շուկաների առանձնացման նպատակով: Սա թույլ կտա քննարկել սեփականատերերի հայտարարագիր չներկայացնելու բացառության կանոնի կիրառելիությունը ոչ թե բոլոր կարգավորվող շուկաներում, այլ միայն տվյալ բորսաներում բաժնետոմսեր ցուցակած ընկերությունների համար:
Այցի ընթացքում Լ․Շուշանյանը Հայաստանի առաջին վալիդացիայի թեմայով հանդիպում է ունեցել ԱՃԹՆ միջազգային քարտուղարության հետ: Ընդհանուր առմամբ, միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատել վերջին երեք տարվա ընթացքում ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի կատարած բարեփոխումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի առաջին վալիդացիայի հաշվետվության նախագիծն առաջիկա ամսվա ընթացքում տրամադրել Հայաստանին՝ մեկնաբանություններ ներկայացնելու համար, որից հետո այն կներկայացվի ԱՃԹՆ խորհրդին՝ վերջինիս կողմից որոշում կայացնելու նպատակով:
Գերմանիայի ԱՃԹՆ քարտուղարության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել նաեւ Գերմանիայում «Թրանսփարենսի Ինթրնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Էդդա Մյուլլերի հետ: Վերջինիս հետ փոխնախարարը քննարկել է կայուն զարգացման ուղղվածության մի շարք հարցեր, որոնք առաջնային հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար: Առաջարկվել է համագործակցություն հաստատել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ տվյալ ուղղություններով աշխատանքներ տանելու նպատակով:
Աշխատաժողովի ընթացքում փոխնախարար Շուշանյանն առանձնազրույց է ունեցել նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիսթըֆր Շելդոմի հետ՝ քննարկելով 2019 թվականի տարեվերջին մեկնարկած EGPS 2 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջինիս կողմից գարնանը Հայաստան այցելելու, իսկ մինչ այդ՝ նաեւ աջակցության վերաբերյալ պաշտոնական պատասխան տրամադրելու շուրջ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01