Մենք հավատարիմ ենք խաղաղության գործընթացին, դրա համար ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափով: Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հարցին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ հակամարտության կողմերը չեն դիմում Արդարադատության միջազգային դատարան:
«Մենք շատ ինտենսիվ ենք աշխատում, և ինչպես ասացինք՝ մենք պատրաստ ենք իրական ջանք գործադրել՝ իրոք հակամարտության փոփոխության հասնելու համար»,-նշեց նա:
Անդրադառնալով բանակցային գործընթացում իր նախաձեռնած «մինի հեղափոխություններին»՝ վարչապետն ասաց.
«Իմ սկզբունքային պատկերացումը հետևյալն է՝ հնարավոր չէ այս երկար տևած հակամարտությունը 1 կամ 2 քայլով լուծել, մեզ միկրոհեղափոխություննր են պետք, որ դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների, որից հետո իրոք բեկում ունենանք բանակցային գործընթացում»,-ասաց նա՝ նշելով, որ 2018-ի սեպտեմբերին ինքը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:
«Ինչու է սա միկրոհեղափոխություն, քանի որ ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Իսկ հիմա անցել է ավելի քան 1 տարի այդ հեղափոխությունից, ես ոչ միայն Հայաստանի միակ առաջնորդն եմ, այլև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,-ասաց Փաշինյանը:
Վերջինիս խոսքով՝ հաջորդ միկրոհեղափոխությունն այն է, որ իր ասուլիսներից մեկի ժամանակ սոցցանցերի հայ և ադրբեջանցի օգտատերերին կոչ է արել սոցցանցերը չօգտագործել իրար վիրավորելու, սպառնալու համար:
«Կոչ արեցի սոցիալական մեդիան, նոր տեխնոլոգիաներն օգտագործել՝ փորձելու համար իրար ավելի լավ հասկանալ: Դա էլ մոտեցում է, և ես փորձել եմ ուղղակիորեն խոսք ուղղել Ադրբեջանի ժողովրդին, եթե նախագահ Ալիևը դեմ չէ, ես էլ դեմ չեմ լինի, եթե նախագահ Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ: Բայց մենք մի շատ տարօրինակ փաստ ունենք՝ նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել ԼՂ ներկայացուցիչների հետ, և դա շատ տարօրինակ փաստ է՝ ինչպես է հնարավոր լուծել ԼՂ հակամարտությունը՝ չխոսելով ԼՂ ներկայացուցիչների հետ: Իմիջիայլոց՝ ԼՂ-ն ճանաչվել է որպես հակամարտության կողմ և բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից: Դա երկու անգամ տեղի է ունեցել՝ 1992 թ.-ի մարտի 24-ին և 1994թ,-ին՝ Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
13:45 25.06.25
16:24 26.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03