ԱԺ նախկին պատգամավոր (ՀՀԿ) Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած թնջուկը լուծելու լավագույն տարբերակը չէ հանրաքվե անցկացնելը: «Շատ կարեւոր է, թե նապատակը որն է, եւ ինչ հարցեր պետք է քննարկեն: Հանրաքվեում պարզեցված հարցեր պետք է քննարկվեն եւ հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն: Եթե հարցը դրվում է լոկ Սահմանադրական դատարանի հետ կապված, լինել, թե չլինել, սա ուրիշ խնդիր է, իսկ եթե հարցը օրենքների ու կազմի մասին է, իրոք, խնդիրներ կան»,-ասաց նա: Նրա խոսքով` «Այո»-ն եւ «Ոչ»-ը քննարկման ենթակա չեն, քննարման ենթակա է դատական համակարգը փոխելու հարցը: «Եթե իշխանությունները դա են ուզում, պետք է նրանց հնարավորություն տալ, քանի որ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն են»,-ասաց նա: Նախկին պատգամավորի կարծիքով` եւ «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավը պետք է շատ հստակ կազմակերպվի, որ ժողովուրդն էլ հասկանա, ինչի համար է ասում այո, կամ` ոչ: ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն էլ հավելեց, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ դատաիրավական համակարգը դարձել է առանձին, կտրված մի կլան, որը ոչ մի ձեւով պատասխանատու չէ ժողովրդի առաջ, կամ ժողովրդի կողմից ընտրված չէ: «Հույս ունեմ, որ այս հանրաքվեից հետո կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե եւ դատաիրավական համակարգում լուրջ փոփոխություններ տեղի կունենան»,- հավելեց նա:
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44